Идет загрузка...
Сегодня:  Вторник, 23 Апреля, 2024 года

Статьи

ՙՎաճառողուհին՚

15:26, Среда, 22 Мая, 2019 года
ՙՎաճառողուհին՚
     Դու եղար այն միակ հաճախորդը վաճառողուհուս կյանքում, ում այդպես էլ չկարողացա գոհացնել. իսկ այդ դեպքում հաճախորդը ետ չի վերադառնում։ Դու կոչվեցիր հյուր, իսկ այդ բառից առաջ հաճախ է օգտագործվում` անկոչ-ը։
     Անծանոթ մեկը, ով տեղյակ չէր իմ փոքրիկ անձնական դաշտին, իմ աշխարհին, տեղանքիս։ Դու ուսումնասիրում էիր ամեն ինչս։ Ես` վաճառողուհիս, ծանոթացնում էի քեզ ինձ հետ, ես չէի թաքցնում ոչինչ։ Ու դու սիրեցիր իմ համարձակ անկեղծությունը, իմ գիշերները, որտեղ մենք խաղում էինք, իմ կիրքը, որ քո մեջ էր սպառվում, իմ անասելի հաճույքը, որ մարմինների խաղն էր պարգևում, իմ
     կրոնը, որ քեզ էր խաչել ու աստվածացնում:
     Շատ զգույշ բացեցիր դուռս, բայց շռնդալից ներս մտար։Եկար որպես տիրակալ, մոլեռանդորեն քանդեցիր ու հավաքեցիր ինձ քո սիրով, ամբողջը քեզ պատկանել տվիր։
     Հիմա ամեն ինչ ներսումս այնպես է, ինչպես թողել ես։Ինձ հյուր եղար, բայց ոչ հաճախորդ, իսկ վաճառողուհուն հաճախորդ է պետք։
     Ինձ քո չափերով կարեցիր ու գնացիր։ Ու ես ուրիշին չեմ սազում ։ Ձեռքերիդ չափով են մատներս փակվում, որ տեղավորվեն քո ափում, աչքերիդ կոպերն են աչքերս բացում, շուրթերս շուրթերովդ են մերկանում, մարմինս քո հոտից ունի, քեզանոտել ես ինձ, դու ես հանվեցնում աշխարհքից ու հագուստից, քո բառերից են փշաքաղվում հույզերս։
     Ասում են երբ մեկը քեզ թիկունքով է կանգնում, աղմկիր, անպայման կշրջվի. Խփիʼր, գոռաʼ, լացիʼր, հայհոյիʼր միայն աղմկիր, կապ չունի ինչպես։ Իսկ ինչու դու չշրջվեցիր. ես չէի ստուգել լսողությունդ։
     Դու ինձ խեղդեցիր քո նկարներում, ես քեզ շղթայեցի իմ տողերում։
     Եվ ահա այսօր նորից հանդիպեցինք։ Չգիտեմ ինչպես, մենք նորից միասին ենք։ Շտապում ես գնալ, խոստանալով նորից հյուր լինել, իսկ ես վախենում եմ հյուրին հետապնդող «անկոչ» բառից։Բայց թքած։Ես սիրում եմ քեզ։ Մնա մի քիչ էլ, այսօր մի եղիր հայր, մոռացիր կոչումդ իմ կողքին ու դարձիր ինձ սիրեցյալ..
     «Վաճառողուհին» Նինա Սարգսյան
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4095 | 0 | 0
Facebook