Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Իրական դեպք։ Մի ժպիտի պատմություն։)

01:03, Пятница, 12 Апреля, 2019 года
Իրական դեպք։ Մի ժպիտի պատմություն։)
     Ամեն առավոտ աշխատանքի գնալիս միշտ անցնում եմ viva-cell լիցքավորման կրպակի մոտով։ Երբ մի փոքր ազատ ժամանակ եմ ունենում, այդ կրպակից սուրճ ու քաղցրավենիք եմ գնում, մոտակա նստարանին վայելում այն, հետո գնում աշխատանքի։
     Հաճելի է, երբ մարդիկ կիսում են տրամադրությունդ։
     Սակայն այդ կրպակի կին վաճառողուհին իր մուննաթիկ դեմքով վատ օր էր ազդարարում շատ երջանիկներիս համար։
     Մի օր որոշեցի, որ մեկ գովասանքի խոսքը կարող է փոխել մեր շրջապատը։
     Հաջորդ օրը, երբ նորից անցնում էի կրպակի մոտով, այնտեղից նորից գնեցի սուրճ ու քաղցրավենիք։ Կինը նույն խոժոռ դեմքն ուներ։
     Շատ անսպասելի ասացի․
     -Գիտեք, Դուք միշտ այնքան լավ եք սպասարկում, որն ինձ ստիպում է այստեղից առավել հաճախ գնում կատարել։
     Դուք ուղղակի չէիք կարող պատկերացնել նրա հուզմունքն ու ոգևորությունը իմ բառերից հետո։ Նրա շուրթերով ու ճերմակ ատամնաշարով, ակամայից գեղեցիկ ժպիտ նկարվեց դեմքին։
     -Իրո՞ք, -զարմացած հարցրեց նա, -ես իրոք այդքան լա՞վ եմ սպասարկում, -առանց ընդմիջման ավելացրեց նա, -շնորհակալ եմ ամեն դեպքում։
     Դրանից հետո, նա դարձել էր առավել ջերմ ու բարեհամբույր։
     Պարզապես պետք է հասկանալ, գուցե մարդը ջերմության կարիք ունի և դրա պակասն է ստիպում մռայլվել։
    
    
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4603 | 0 | 0
Facebook