Идет загрузка...
Сегодня:  Пятница, 03 Мая, 2024 года

Статьи

ԲՀԿ խոսնակի արձագանքը Վլադիմիր Գասպարյանին. Առաջարկում եմ հիշել այդ օրվա խորհուրդը

20:42, Пятница, 26 Апреля, 2013 года
ԲՀԿ խոսնակի արձագանքը Վլադիմիր Գասպարյանին. Առաջարկում եմ հիշել այդ օրվա խորհուրդը
     Երեկ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել էր ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպին, երբ Երեկ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել էր ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպին, երբ ոստիկանները արգել էին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անցնել պատգամավորների համար նախատեսված ճանապարհով: 168.am-ը ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանից հետաքրքրվեց, թե համամի՞տ է նա Վ. Գասպարյանի գնահատակնին՝ «չենք հանդուրժում ոչ մի կուսակցության, ոչ մի քաղաքական գործչի, որ առևտուր անի ոստիկանի հետ, ինչ-որ հայտարարություններ անի»: «Որևէ նոր բան այս թեմայի շուրջ չեմ կարող ասել: Եթե ոստիկանությունը փորձում է այլ կերպ ներկայացնել կամ մտորումներով է զբաղված այդ թեմայի շուրջ՝ իրենց խնդիրն է: Պարոն Ծառուկյանի ընդգծված զսպողականությունն ու հանդուրժողականությունը այդ օրը տվեց ամեն ինչի պատասխանը: Առաջարկում եմ, որպեսզի բոլորը հիշեն, թե ի՞նչ տարելիցի առթիվ ենք մենք գտնվել այնտեղ», - մեզ հետ զրույցում ասաց Տիգրան Ուրիխանյանը:
     Ինչ վերաբերում է Վլադիմիր Գասպարյանի հայտարարությանը. «շատ ճիշտ են արել, որ չեն թողել, ժամանակն է, որ բոլորը հասկանան՝ եթե ոստիկանը ասում է՝ ճանապարհը այսպես է, ուրեմն՝ այսպես է, բացառություններ չեն կարող լինել: Ես էլ չեմ եղել բացառություն: Նույն այդ ճանապարհով ես էլ եմ իջել, հինգ-վեց մետր այն կողմ է: Որովհետև եթե ինչ-որ մեկը մտածում է, որ մի քանի մետր քայլելը վնաս է իր առողջությանը, չարաչար սխալվում է. ես ավելի շատ խորհուրդ կտամ ոտքով ման գալ և հայտարարություններ այդ միջադեպից… իրանք էլ չեն հասկացել, որ դա միջադեպ է», ԲՀԿ խոսնակն ասաց.
     «Առաջարկում եմ, որ ոստիկանությունը հիշի այդ օրվա խորհուրդն ու չփորձի համեմել այդ իրադարձությունը որևէ այլ իրադարձությամբ: Եթե ինչ-որ մարդկանց համար թույլատրելի է անցնել այդ ճանապարհով, ապա բացատրելի չէ, թե մյուս համապատասխան կարգավիճակ ունեցող մարդկանց ինչո՞ւ թույլատրելի չէ»:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2664 | 0 | 0
Facebook