Идет загрузка...
Сегодня:  Пятница, 03 Мая, 2024 года

Статьи

Հարց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին` համամիտ եք արդյոք Վազգեն Մանուկյանի հետ, որ ձեր ոտքերն ու ձեռքերը կապված են, դրա համար չեք կարողանում լիարժեք գործել?

20:52, Вторник, 23 Апреля, 2013 года
Հարց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին` համամիտ եք արդյոք Վազգեն Մանուկյանի հետ, որ ձեր ոտքերն ու ձեռքերը կապված են, դրա համար չեք կարողանում լիարժեք գործել?
     Այսօր վարչապետի օգնականը փորձել է իր տիրոջը սատարել: Սա նշանակում է, որ ՀՀ առնվազն մեկ քաղաքացի հրապարակավ սատարում է Տիգրան Սարգսյանին: Սա արդեն լուրջ նվաճում է։ Հիմա` ըստ էության: Վարչապետի օգնականն առաջարկում է «ապագայում տնտեսագիտության դասագրքեր կազմողներին»` անդրադառնալ հարկեր վճարելու թեմային: Առաջարկը միանգամայն ողջունելի է: Իրոք ժամանակն է ապագա սերունդներին բացատրել սեփական աշխատանքով, սեփական քրտինքով, քայլ առ քայլ հարստանալու և հաջողակ մարդ լինելու եղանակները: Ինչպես նաև ժամանակն է ապագա սերունդներին տեղեկացնել բարեկիրթ ԱԺՄ-ականից մինչև տնտեսության դահիճ դառնալու վտանգավոր ճանապարհի մասին: Վարչապետը խորհուրդ է տալիս նաև` իջնել փողոց և հարցնել Ծառուկյանի մասին ժողովրդի կարծիքը: Սիրով պատասխանեմ. մեկ անգամ /մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններին/ իջանք, հարցրեցինք: Կես միլիոն իրական մարդ պատասխանեց` ձեզ հետ ենք: Իսկ եթե վարչապետը պնդի իր առաջարկը՝ կրկին իջնել ու հարցնել, ապա վստահաբար այս անգամ մեկ միլիոն իրական մարդ կարձագանքի մեզ, ու նրանց արձագանքը վստահաբար դուր չի գա Տիգրան Սարգսյանին:
     Հ.Գ. – Եթե իմ այս գրառման մասին զեկուցելու լինեք վարչապետին, որպես նրա օգնական, խնդրում եմ մեկ հարց անպայման իմ կողմից տվեք նրան. համամիտ եք արդյոք Վազգեն Մանուկյանի հետ, որ ձեր ոտքերն ու ձեռքերը կապված են, դրա համար չեք կարողանում լիարժեք գործել:
    
     ԱԺ Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օգնական` Վարդան Քոչարյան
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3088 | 2 | 0
Facebook