Punto Pelota-ն հաղորդում է, որ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, ում պաշտոնավարության ժամկետը լրանում է այս ամռանը, մտադրվել է գնել «Տոտենհեմից» Գարեթ Բեյլին և «Մանչեսթեր Սիթիից» Սերխիո Ագուերոյին: Այս կերպ Պերեսը փորձելու է համոզել ակումբի համապատասխան ներկայացուցիչներին կրկին իրեն ընտրել նախագահի պաշտոնում:
Տեղեկություններ կան, որ «Ռեալը» պատրաստ է 40 մլն եվրո վճարել Ագուերոյի և 60 մլն եվրո Բեյլի համար` այսպիսով ծախսելով 100 մլն եվրո: Բացի այդ Ֆլորենտինո Պերեսը մտածում է վաճառել Կրիշտիանու Ռոնալդուի, Կակայի, Բենզեմայի և Ալոնսոյի տրանսֆերները: