Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ռեալը» պատրաստ է 100 մլն եվրո վճարել Ագուերոյի և Բեյլի համար

Meggy Chitchyan
Հեղինակ`
Meggy Chitchyan
15:11, շաբաթ, 20 ապրիլի, 2013 թ.
«Ռեալը» պատրաստ է 100 մլն եվրո վճարել Ագուերոյի և Բեյլի համար

Punto Pelota-ն հաղորդում է, որ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, ում պաշտոնավարության ժամկետը լրանում է այս ամռանը, մտադրվել է գնել «Տոտենհեմից» Գարեթ Բեյլին և «Մանչեսթեր Սիթիից» Սերխիո Ագուերոյին: Այս կերպ Պերեսը փորձելու է համոզել ակումբի համապատասխան ներկայացուցիչներին կրկին իրեն ընտրել նախագահի պաշտոնում:

Տեղեկություններ կան, որ «Ռեալը» պատրաստ է 40 մլն եվրո վճարել Ագուերոյի և 60 մլն եվրո Բեյլի համար` այսպիսով ծախսելով 100 մլն եվրո: Բացի այդ Ֆլորենտինո Պերեսը մտածում է վաճառել Կրիշտիանու Ռոնալդուի, Կակայի, Բենզեմայի և Ալոնսոյի տրանսֆերները:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4464 | 1 | 0
Facebook