Ամուսնությունից 1 տարի անց զույնգն ուրախանալու լավ առիթ ունի. երիտասարդ ամուսիններն իրենց ընտանիքը համալրեցին առաջնեկով:
Լուսինայի ծննդաբերության մասին մեր ունեցած տեղեկությունը հաստատեց նաև նրա պրոդյուսեր Սևակ Մարջանյանը. այլ մանրամասներ հաղորդելու համար նա չափազանց զբաղված էր:
Մեր աղբյուրները հայտնում են, որ փոքրիկը ծնվել է օգոստոսի 26-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Ամուսինների անդրանիկ զավակն աղջիկ է՝ 2 կգ 940 գրամ քաշով և 47 սմ հասակով:
Այս պահին նորաթուխ մայրիկի և փոքրիկի հետ ամեն ինչ կարգին է. շուտով տուն կգնան: