Իսպանական մամուլի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալի» մրցակիցը Սանտիագո Բեռնաբեուի գավաթի խաղարկությանը կլինի քաթարական «Ալ-Սաադը»:
Ինչպես արդեն նշվել էր, «Ալ-Սաադի» ընտրությունը պատահական չի եղել: Այդ թիմի կազմում է խաղում «արքայական ակումբի» լեգենդ Ռաուլը: Իսպանիայում շատերը դժգոհ են նրանից, որ «Ռեալը» իր լեգենդներից մեկի համար հրաժեշտի հանդիպում չի կազմակերպում: Օրինակ՝ «Շալեկեն», որի կազմում Ռաուլը նույնպես հանդես է եկել, կազմակերպել էր ֆուտբոլիստի համար հրաժեշտի հանդիպում:
Թիմերը կհանդիպեն օգոստոսի 19-ին կամ 20-ին, իսկ Ռաուլը 45 րոպե խաղադաշտում կլինի «Ռեալի» մարզահագուստով: