Идет загрузка...
Сегодня:  Среда, 23 Октября, 2019 года

Статьи

Երբ կա սերտ համագործակցություն

18:35, Понедельник, 16 Сентября, 2019 года
Երբ կա սերտ համագործակցություն
     Արհեստագործական մասնագիտական խմբերում ուսման հետ զուգընթաց Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանում մեծ և լայն ուշադրություն է դարձվում նաև ռազմահայրենասիրական դաստիարակության հարցերին:
     Ինչպես նշեց ուսումնարանի զինղեկ, գնդապետ Վլադիկ Ավագյանը, այս աշխատանքները մշտապես գտնվում են ուսումնարանի տնօրեն Մամիկոն Շահբազյանի ուշադրության կենտրոնում: Մեր համագործակցության արդյունքում ուսումնարանի սովորողները լայն մասնակցություն են ունենում զինպատրաստվածությանը վերաբերող մարզային բոլոր մրցույթներին:
     -ՈՒրախալի է, որ ունենք բավականին հաջողություններ և այս ուսումնական տարում ջանք ու եռանդ չենք խնայելու հասնել նոր բարձրունքների, -շեշտում է զինղեկը և ավելացնում. Այնտեղ, որտեղ կա աշխատանքի նկատմամբ սրտացավ վերաբերմունք և նպատակին հասնելու համընդհանուր ձգտում, պետք է սպասել դրական արդյունքների:
    
    
     Օվսաննա Չափարյան
Продвижение этого поста

Нравится
0
Не нравится
0
| | |
1953 | 0 | 0
Facebook
COMMENT.am