Աբովյանի պետական քոլեջի հինգերորդ կուրսի ուսանողները հավաքվել էին իրենց հարազատ օջախում՜ ստանալու դիպլոմները:
-Մեր ուսանողները հինգ տարի շարունակ ուսանեցին, սովորեցին գեղանկարչության այբուբենը, ծանոթացան գաղտնիքներին, ուսանելու տարիներին հանդես եկան բազմաթիվ ցուցահանդեսներով, հմտացան ու այսօր կյանք են մտնում, - ասում է կուրսղեկ Խաչատուր Ազիզյանը, և ավելացնում, - մաղթում եմ մեր սաներին հաջողություն, ստեղծագործական նորանոր վերելքներ:
-Ափսոս համաճարակի պատճառով մի շարք առարկաներ սովորեցինք հեռավար, առցանց, - ասում է ուսանողուհի Անահիտ Խաչատրյանը, - շատ բան սովորեցինք և շնորհակալ ենք մեր դասախոսներից և մանկավարժներից: