Սիրելի հայրենակիցներ
Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ: Մայիսի 28-ը կարևորագույն հանգրվան է մեր պետականության ու ժողովրդավարության կառուցման գործում: Չնայած բոլոր դժվարությունների ու անհաղթահարելի թվացող մարտահրավերների, 1918թ. մեր ժողովուրդը հերոսաբար վաստակեց ապրելու ու ապագա ունենալու իր անքակտելի իրավունքը: Այսօր պարտավոր ենք շարունակել մեր անկախության եւ ազատության մեծագույն արժեքները խորհրդանշող այդ ճանապարհը: Կրկին անգամ շնորհավորում եմ ու բոլորիս մաղթում խաղաղություն ու տոնական բարձր տրամադրություն:
Մամիկոն Շահբազյան