Մարդաշատ էր Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցը:
Դպրոց էին այցելել ծնողներ, դպրոցի արդեն զորացրված շրջանավարտներ, ուսուցիչներ, աշակերտներ: Դպրոցը շուքով նշում էր Հայոց բանակի տոնը: Մասնակցում էին դպրոցի բոլոր աշակերտները:
Տպավորիչ ու հուզառատ միջոցառում էր, հպարտության ու զինվորագրման, զորացման և ուժի տոն:
Դպրոցի տնօրեն Մ. Շատոյանը շնորհավորեց ներկաներին և բանակում ծառայող շրջանավարտներին ազգային տոնի կապակցությամբ, տոկունություն ու զորություն մաղթեց հայրենիքի պաշտպաններին, հորդորեց հանուն նոր ու հզոր Հայաստանի, զինվորագրվել հայրենիքի շենացման գործին: Ծնողները շնորհակալություն հայտնեցին սիրելի դպրոցին իրենց զավակների նկատմամբ ունեցած հարգանքի և մեծարանքի համար:
Եղիցի հաղթանակ և խաղաղություն հայոց աշխարհում: