Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցի հյուրն էր Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Հայկը՝ ջրօրհնեքի արարողությունը կազմակերպելու նպատակով: Քահանան իր խոսքն սկսեց նախաբանով՝ ներկայացնելով հոգևոր արժեքների և քրիստոնեական հավատքի անսասան հիմնասյուները ՝ հայրենիք, եկեղեցի, դպրոց… Հորդորեց լինել մարդկային առաքինությունների կրողներ, օրհնեց կրթօջախը, աշակերտներին, աշխատակազմին: Աշակերտները ակնածանքով հետևում էին արարողակարգին: Քահանան օրհնեց հացը, ջուրը, աղը և բաժանեց ներկաներին: Տեր Հայկը իր գոհունակությունը հայտնեց դպրոցի տնօրեն տիկին Շատոյանին` քրիստոնեական դաստիարակությանը նպաստելու, առաքինություններ արմատավորելու և պահպանելու համար: