Հետաքրքիր միջոցառում էր կազմակերպել Արտենիի թիվ 1
միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Շուշանիկ
Իսահակյանը : Միջոցառումը կրում էր «Սիրո շունչը» խորագիրը:
Սերը շունչ ու ոգի էր առել 11-րդ դասարանում : Աշակերտների
խոսքը սահուն էր, հղկված : Սիրո անզուգական երգերն ու երկերը ,
նուրբ երանգներով ու հոգեցունց ելևէջներով , տրամադրություն
էին հաղորդել ներկաներին: Միջոցառման հուզականությունը
ապահոված էր . այն ծառայեց նպատակին: