Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

Գրողներին ու ձիերին պետք է լավ կերակրել

21:49, Пятница, 12 Апреля, 2013 года
Գրողներին ու ձիերին պետք է լավ կերակրել

ԽՍՀՄ ժամանակաշրջանում առավել խոցելի խավ հանդիսացող արվեստագետները (նկարիչներ, քանդակագործներ, կերամիկներ և այլն) իրենց քիչ թե շատ ապահովված էին համարում: Դա հնարավոր էր մի պարզ մեխանիզմի շնորհիվ: Հատուկ ծրագրով պետությունը պատվերներ էր տալիս անհատ արվեստագետներին (օր` նկարիչների միության անդամներին և այլն):

Դրա շնորհիվ լուծվում էին մի քանի կարևորագույն խնդիրներ: Բազմաթիվ կարևորագույն շինություններ ունենում էին արտաքին և ներքին գեղարվեստական հարդարանք և ձեռք էին բերում մեծ մշակութային արժեք (այդ ճանապարհով են մեզ հասել նաև Մինասի որմնանկարները): Այս մեխանիզմը հնարավորություն է տալիս ազատվել "սոված արվեստագետներից", որոնք ինչպես հայտնի է հանդիսանում են մտավորականության սերուցքը և լուրջ դերակատարում ունեն հասարակական կարծիքի ձևավորման գործում:

Եթե հնարավոր է սպորտին հատկացնել 4 միլիարդ դրամ տարեկան բյուջե, ապա վստահորեն կարելի է մշակույթի նախարարությանը պարտադրել մոտ 1 միլիարդ հատկացնել նկարիչներին, քանդակագործներին և կերամիկներին:

Նապոլեոն Բոնապարտը, օրինակ, շատ լավ էր հասկանում մշակութային գործիչների կարևորությունը: Նա կես կատակ, կես լուրջ սիրում էր կրկնել. "Գրողներին ու ձիերին պետք է լավ կերակրել" ...

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
4601 | 0 | 0
Facebook