Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

Հայրիկյանի վրա հրազենային վնասվածքի հետքեր չկան

23:13, Пятница, 14 Июня, 2013 года
Հայրիկյանի վրա հրազենային վնասվածքի հետքեր չկան
    
«Սիրունյան» իրավաբանական գրասենյակը Վարդան Սեդրակյանի քրեական գործի որոշակի փաստեր է ներկայացրել, որոնք ներկայացնում ենք ստորև.
«Փորձագետների եզրակացություններից հետեւում է, որ.
    
     • Դատական բժիշկ-փորձագետը Պ.Հայրիկյանի մարմնի վրայի վերքերը չի տեսել (հատոր 1, գ.թ. 210/2),
    
     • Դեպքից 1 ժամ անց հիվանդանոց ընդունվելու ժամանակ Պ.Հայրիկյանի արյան ճնշումը 100/60 է, իսկ պուլսը՝ 73 զարկ, ինչը չի լինում արյան զգալի կորստի ժամանակ (հատոր 1, գ.թ. 210/1),
    
     • Հատակից հայտնաբերված 2-րդ գնդակը, որով իբր պատճառվել է երկրորդ վնասվածքը, իր վրա արյան հետքեր չի պարունակում:, թեեւ՝ Պ.Հայրիկյանը երկրորդ հրազենային վնասվածքը աջ կողմից ստացել է հենց այդ գնդակով (թիվ 238 փորձագիտական եզրակացություն, էջ 2-3, հատոր 4),
    
     • Հատակից հայտնաբերված 2-րդ գնդակը, որով իբր պատճառվել է երկրորդ վնասվածքը, չի պարունակում նաեւ ասֆալտի հետ ուժային շփման հետքեր (եթե հաշվի առնենք, որ հատակին է ընկել կրակվելու արդյունքում) (թիվ 238 փորձագիտական եզրակացություն, էջ 2-3, հատոր 4),
    
     • Պ.Հայրիկյանի կարճաթեւ ներքնաշափիկի եւ անթեւ շապիկի վրա չկան համապատասխան վնասվածքներ, թեեւ՝ աջ կողմից առկա է հրազենային 2-րդ վնասվածքը, որն, ի դեպ, դատաբժիշկ փորձագետը չի տեսել: Այդ մասին խոսվել է վերեւում (թիվ 238 փորձագիտական եզրակացություն, էջեր 13, 15),
    
     • Երկրորդ կրակոցի հետեւանքով Պ.Հայրիկյանի հագուստի աջ մասում իբր 7.62 մմ տրամաչափի գնդակի ներթափանցման արդյունքում առաջացել է.
     1-վերարկուի վրա գնդակից շուրջ 3 անգամ մեծ (19.8 մմ),
     2-բաճկոնի վրա գնդակից շուրջ 2 անգամ մեծ (14.1 մմ),
     3- վերնաշափիկի վրա գնդակից շուրջ 2 անգամ մեծ (14.5 մմ)
     չափերի անցքեր, մարմնի այդ հատվածում, ասում են, կա հրազենային վնասվածք, սակայն կարճաթեւ ներքնաշապիկը եւ անթեւ շապիկը այդ մասում վնասված չեն (թիվ 287 փորձագիտական եզրակացություն, հատոր 4),
    
     • Առաջին կրակոցի հետեւանքով (որն առաջացրել է հրազենային վնասվածք կրծքավանդակի հատվածում եւ որը դատական փորձագետը եւ քննիչը չեն տեսել), այն կրակոցի, որը կատարվել է 7.62 մմ տրամաչափի գնդակով, վերնաշապիկի վրայի անցքը գնդակից 1.5 անգամ փոքր է (5.8 մմ), իսկ անմիջապես վերնաշապիկի տակ գտնվող ներքնաշապիկի վրայի անցքը գրեթե գնդակի չափ է (թիվ 287 փորձագիտական եզրակացություն, հատոր 4)»:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
5732 | 11 | 0
Facebook