Идет загрузка...
Сегодня:  Пятница, 03 Мая, 2024 года

Статьи

10 ՓԱՍՏ, ՈՐ ՎԱՐԴԱՆ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ ԲԱՑԱՐՁԱԿ ԱՆՄԵՂ Է

00:07, Среда, 19 Июня, 2013 года
10 ՓԱՍՏ, ՈՐ ՎԱՐԴԱՆ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ ԲԱՑԱՐՁԱԿ ԱՆՄԵՂ Է
     Փաստ 1-ին: Ոչ մի փաստ չկա, որ Վարդան Սեդրակյանը մեղավոր է կամ որևէ կապ ունի Հայրիկյանի գործի հետ,
    
     Փաստ 2-րդ: Բոլոր վկաների ցուցմունքները հակասում են իրար և անգամ այն գրավոր ցուցմունքներին, որ իբրև հենց վկաներն են տվել (ներառյալ Հայրիկյանի հարազատների ցուցմունքները),
    
     Փաստ 3-րդ: Սեդրակյանի դեպքում հանցանք գործելու մոտիվների (դրդապատճառների) իսպառ բացակայություն,
    
     Փաստ 4-րդ: Բոլոր կարևոր վկաները տարբեր պատճառաբանություններով դատին չեն ներկայացել (վիրաբույժ, դատական բժիշկ-փորձագետ և այլն),
    
     Փաստ 5-րդ: Գործով ամբաստանյալներ Սամվել Հարությունյանը և Խաչատուր Պողոսյանը հայտարարել են, որ Սեդրակյանը իրենց չի պատվիրել վախեցնել կամ սպանել Հայրիկյանին,
    
     Փաստ 6-րդ: Վկաներից որոշների պնդմամբ իրենց ցուցմունքները գրվել են ոչ թե իրենց կողմից, այլ իրենց փոխարեն, իսկ իրենք ընդամենը ստորագրել են առանց լիարժեք ծանոթանալու դրանց հետ,
    
     Փաստ 7-րդ: Վարդան Սեդրակյանը երբևէ ծանոթ չի եղել Հայրիկյանի հետ և որևէ տիպի առնչություն չի ունեցել նրա հետ,
    
     Փաստ 8-րդ: Հայրիկյանի նշած ամենազոր և միստիկ ուժերն այդքան հեշտությամբ հրաժարվեցին Հայրիկյանի պես "Տիտանին" վերացնելու մտադրությունից,
    
     Փաստ 9-րդ: Հայրիկյանի վրա հրազենային վնասվածքի հետքեր չկան, ինչը ընդհանրապես կասկածի տակ է դնում դեպքի իրական լինելը (դատական բժիշկ-փորձագետը Պ. Հայրիկյանի մարմնի վրայի վերքերը չի տեսել (հատոր 1, գ.թ. 210/2),
    
     Փաստ 10-րդ: Դատարանում և դատարանից դուրս բոլորը հասկանում են, որ Վարդան Սեդրակյանը բացարձակ անմեղ է և լուռ ժպտում են:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5098 | 2 | 0
Facebook