Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

Շուտով Վարդան Սեդրակյանին ազատ կարձակեն

15:45, Понедельник, 02 Сентября, 2013 года

Դեռ ամիսներ առաջ հայկական լրատվամիջոցների կողմից ամենաշատ լուսաբանվող թեման՝ Պարույր Հայրիկյանի աղմկահարուց մահափորձը, այսօր առավել քիչ է լուսաբանվում: Սակայն մահափորձը կազմակերպելու մեջ մեղադրվող Վարդան Սեդրակյանի և մյուս երկու ամբաստանյալների դատավարությունը մի շարք հարցականներ է ծնում: Օրինակ՝ գործով ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը հայտարարեց, որ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը որևէ կապ չունի մահափորձի հետ: Ավելի վաղ նման հայտարարություն էր արել նաև սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող մյուս ամբաստանյալը՝ Սամվել Հարությունյանը՝ նույնպես նշելով, որ Վ.Սեդրակյանը կապ չունի մահափորձի հետ, և իրենք դա արել են գումար շորթելու համար:


    


     Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանից փորձեցինք ճշտել, թե ինչու այդ հայտարարությունից հետո Սեդրակյանը շարունակում է մնալ անազատության մեջ: Պարոն Սիրունյանը նշեց, որ անգամ ամենաժողովրդավարական երկրներում 305 հոդվածի հատկանիշներով մեղադրվող մարդուն դատարանը ազատ չի արձակի, մինչև գործի բոլոր հանգամանքները չպարզվեն: Սեդրակյանն ինքը դա գիտակցելով՝ ըմբռնումով է մոտենում այդ փաստին: Այլ հարց է, որ դատարանը երկու ամբաստանյալների աղմկահարույց հայտարարությունը քննության չի առնում: «Եվ դա միակ դեպքը չէ, -նշեց Սիրունյանը, - դատարանը չի քննարկում նաև այն վարկածը, որ ամբաստանյալները Հայրիկյանի վրա կրակել են՝ վախեցնելու նպատակով: Ի սկզբանե Պարույր Հայրիկյանը հայտարարել է, որ իր վրա կրակել է սլավոնական արտաքինով անձնավորություն: Մարուքյանի ամբողջ վարչությունը երկար ժամանակ ամբողջ հանրապետությունում սլավոնական արտաքինով անձնավորություն էր փնտրում: Միայն սլավոնական արտաքինով մահափորձի հնարավոր պատվերն իրականացնողի որոնումների ժամանակ երկու հատոր գործ է կազմվել: Դատարանը պատշաճ քննության չի ենթարկել, թե իր անցած կենսագրության մեջ քաղաքական դատավարությունների մեծ փորձ ունեցող Հայրիկյանը ինչու է այդպիսի հայտարարություն արել»:


    


     Մեր հարցին՝ այնուամենայնիվ, ինչու որպես մահափորձի պատվիրատու ընտրվեց հենց Վարդան Սեդրակյանը, փաստաբանը պատասխանեց. «Ես մահափորձի գիշերը իմ ֆեյսբուքյան էջում գրառում կատարեցի՝ համոզմունք հայտնելով, որ մահափորձը կատարվել է նախագահական ընտրությունները հետաձգելու նպատակով: Ու՞մ էր սա պետք: Վարդան Սեդրակյանի՞ն: Ուրիշ որևէ մեկին պետք չէ՞ր: Դա շատ լուրջ քայլ է, որին Սեդրակյանը չէր գնա: Ի՞նչ է, ընտրությունները հետաձգվելու դեպքում նրա ոչ մեծ տոկոսը ութսուն էր դառնալու՞: Վարդան Սեդրակյանը ընտրվեց որպես պատվիրատու, որպեսզի բացահայտմանը հնչեղություն տան՝ նախագահի թեկնածուն պատվիրել է մեկ այլ նախագահի թեկնածուի սպանությունը: Իսկ ընտրությունների հետաձգման վարկածը ամենաիրատեսականն է: Այսքան բան»:


    


     Վերջում Ալեքսանդր Սիրունյանին հարցրի՝ Ձեր կարծիքով, դատարանը ինչպիսի՞ վճիռ կկայացնի: «Ես չգիտեմ, թե նրանք ինչ կվճռեն, բայց մի բան լույսի պես պարզ է՝ եվրոպական դատարանում այս գործը պարզապես կջարդվի»:


    

Վարուժան Բաբաջանյան
    
    

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3968 | 0 | 0
Facebook