Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 28 Апреля, 2024 года

Статьи

Ակնարկ

Արմավիր
Пресс-секретарь:
Արմավիր
17:05, Четверг, 11 Апреля, 2013 года
Ակնարկ
    
    

Հոգուս խռովքը խռովք չէ բնավ,
    

Այն սիրաշաղախ, գլխահան երգ է ...

Մարդկային կյանքը, բոլորովին էլ զարմանալի չի թվա, եթե ներկայացնեմ վառ ու մութ, գունավորի ու անգույնի ներդաշնակ, երբեմն էլ միայն ուրվագծված գծերի քարտեզ, որում ճակատագրեր են, ճակատագրեր և միայն տարբեր:

Ինձ թվում էր, որ իմ առաքելությունը մարդուն օգնելու, նրան աջակից լինելու, այլ խոսքով, նրան ապրեցնելու մեջ էր: Մտածում էի, որ բժիշկ եմ դառնալու: Բայց հետո, երբ կյանքի հեգնանք, թե այդ շրջանի հետաքրքիր խաղ կոչեմ, այդ իրավիճակում հայտնվեցի, բժշկական ինստիտուտ ընդունվելու փոխարեն ընդունվեցի Հայաստանի պետական մանկավարժական ինստիտուտը: Հասկացա, որ իմ ներքին ձայնը չի սխալվել: Միայն թե պետք է գործ ունենամ մարդկանց հոգիների հետ, սերմ ու հունձք անեմ, բժշկեմ, սիրեմ ու փայփայեմ ինձ հանդիպած սերունդներին, լուսավորեմ նրանց միտքն ու հոգին:

1977 թ. սեպտեմբերի 1-ը յուրահատուկ ցոլքերով փայլեցնում է իմ կյանքի էջերը: Այդ օրվանից մինչև այսօր ունեմ մի մեծ ընտանիք: Չունեմ այն ընտանիքը, որ ունեն հասակակիցներս: Բայց փոխարենը՝ իմը հայրենիք և Հայաստան է, իմը՝ մայրենի և այնքա՜ն մայրական է, որ ուզում եմ սիրտս տալ Մրգաշատի Վ. Ափոյանի անվան №1 միջնակարգ դպրոցի սովորողներին և մանկավարժական կոլեկտիվին:


    

Ես Շնորհակալ եմ Աստծուց: Իմ կյանքը իմաստավորվում է իմ հաճելի, ինքնամոռաց, նվիրական գործով:


    

Մրգաշատի Վ. Ափոյանի անվան №1 միջնակարգ դպրոցի

տնօրեն՝ Լենա Նալբանդյան

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5047 | 0 | 0
Facebook