Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 28 Апреля, 2024 года

Статьи

ԱՅՍ ՏԱՐՎԱ ԱՍՄՈՒՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՇՐՋԱՅՑԸ ԱՐՄԱՎԻՐ ԻՍԿԱԿԱՆ ՇՈՈՒ ԷՐ

Արմավիր
Пресс-секретарь:
Արմավիր
17:19, Четверг, 17 Декабря, 2015 года
ԱՅՍ ՏԱՐՎԱ ԱՍՄՈՒՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՇՐՋԱՅՑԸ ԱՐՄԱՎԻՐ ԻՍԿԱԿԱՆ ՇՈՈՒ ԷՐ


    

Վերջին տարիներին Արմավիրի մարզը ասմունքի մանկապատանեկան մրցույթներում հանդես է գալիս մեծ հաջողություններով և իր ակտիվ մասնակցությունն է ունենում մրցույթներին, այդպես խոստովանեց նաև մրցույթի «մեղավոր» Մարիետտա Մակարյանը՝ մարզային փուլից առաջ, իսկ հետագա ընթացքն արդեն պարզ էր:

Այս տարվա հաջողությունն իր դրոշմը դրեց մրցույթի ընթացքի վրա, երեխաները ասմունքում էին ոգևորված և մեծ սպասելիքներով, ասմունքում էին համարձակ և անսխալ, բայց ի պատասխան` Մարիետտա Մակարյանը ծափահարում և ողջունում էր արտասանող և հուզվող աշակերտին, ժյուրիի անդամին անակնկալ նվեր մատուցող ինքնավստահ «հրեշտակին», «սիմպատիչնի տղային», նրա այդ ոգևորությանը բնականաբար անտարբեր չէին մնում ժյուրիի անդամները, և նրանք միաձայն ստացան բարձր գնահատականներ: Այնքան պարզ էր և բացահայտ փուլի ավարտը, որ Մարիետտան նկարում էր այն «ասմունքողներին», որոնք հետո պետք է Ճանաչվեին «հաղթողներ», և ի վերջո այս տարվա մրցույթի հաղթողներ ճանաչվեց սիմպատիան, թող չնեղանան մեր «հաղթողները», բայց նրանք չհասկանալով թիրախ դարձան հանրապետական փուլի համար, կամ էլ նախօրոք գիտեին, որ իրենք են անցնելու /ծանոթ, բարեկամ.../:

Դե, հո ամեն անգամ Արմավիրը չէ՞ր լինելու հաղթող:

Բայց անհարմար է, որ արդյունքում հուսալքվում է հաղթանակին արժանի ասմունքողը, որն իրականում նորից հաղթանակ կբերեր մարզին: Այդպես գցում եք ձեր վարկանիշը հարգելի´ մեղավոր և մեղավորներ, դուք իսկական մեղավորներ դարձաք ա´յս մրցույթում և դժվար թէ կոտրված սրտերը կարողանան շուտ ապաքինվեն, չնայած նրանք ունեն իրենց կողքին ուսուցիչ, որը ոտքի կկանգնեցնի նրանց և կզինի նոր համբերությամբ:

Եվ վերջում, եթե գործում է ասմունքի մրցույթային ծրագիրը, ապա պետք է գործի նաև մասնագիտական մոտեցում և գնահատական, քանի որ սա քմահաճույք չէ, այլ պատասխանատու առաքելություն:


    

Ունկնդիր ծնողներ

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3170 | 0 | 0
Facebook