Идет загрузка...
Сегодня:  Суббота, 27 Апреля, 2024 года

Статьи

«Արյան տերը հիշողությունն է»

Արմավիր
Пресс-секретарь:
Արմավիր
21:24, Суббота, 25 Апреля, 2015 года
«Արյան տերը հիշողությունն է»
    

Մրգաշատի Վ. Ափոյանի անվան 1 միջնակարգ դպրոցի աշակերտները նույնպես պահանջատերեր էին: Այս միջոցառում- դատապարտումը նվիրվում էր վրեժխնդրությանը, 100-ամյա ցեղասպանության զոհերի արյան կանչով և, որովհետ արյան տերը հիշողությունն է:
     «Այսօր մեզ բաժին հասած հայրենիքի ամեն մի անկյունը աչքի լույսի պես պահելու, ծաղկեցնելու և հզորացնելու կամք պիտի ունենանք: Մեր պաշտպանվածությունը մեր հիշողության ու նոր սերնդի սթափ մտածողության մեջ է»:
     Այս միջոցառումն ուներ մեծ խորհուրդ. հիշենք, որ հիշվենք, հիշենք, որ կարողանանք դատապարտենք, հիշենք որ պահանջենք: Մշտապես հիշելով և հիշեցնելով մենք պիտի պահանջենք, պիտի հասնենք պատմական արդարության հաղթանակին, վերականգնվելու է անցյալիդ երազանքը՝ մեր հողը, մեր տունը մերն է լինելու, մեր Արարատը մերն է լինելու, պատժվելու է դահիճը, հատուցելու է մեր ամեն մի կաթիլ արյան համար: Դո՜ւ, անմահ ժողովուրդ, դու կաս ու կմնաս, դո՜ւ, քրտինքի հերոս ժողովուրդ, դու պիտի վերաշինես ու շենացնես քո երկիրը, դո՜ւ ապրում ես հիշելով, ու պահանջելու ես պա՜յքարելով:


    
    
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
4201 | 0 | 0
Facebook