Идет загрузка...
Сегодня:  Вторник, 07 Мая, 2024 года

Статьи

ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ (1)

12:50, Пятница, 30 Ноября, 2018 года
ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ (1)
    
    
    

Վերջապես հեռվից երևաց սպասված երթուղային տաքսին, քրքրված ու տանջված մի մեքենա սիմվոլիկ 13 համարով:

Մինչ կմոտենայի մեքենային, մոտեցավ մի երիտասարդ կին մի հինգ-վեց տարեկան տղայի ձեռքը բռնած:

Տղան ձեռքը բաց թողեց ու մինչ բարձրանալը գրպանից հանեց ինչ-որ կոպեկներ դրամներ:

- Մա՛մ, ե՛ս կվճարեմ:

- Ի՞նչու ես հետդ վերցրել, չէ ո՞ր զգուշացրեցի:

Տղան չպատասխանեց ու բարձրացավ մեքենա:

Կինը մեջքով էր, լավ չէր երևում դեմքը, կիսադեմ էր, բայց պարզ երևաց անանուն մատը, որն առանց մատանի էր:

Միգուցե՞ մոռացել էր մատը դնել,

Միգուցե՞ վաղուց վաճառել էր,

Միգուցե՞ ուղղակի շպրտել էր մի կողմ կամ

իրեն նվիրողի երեսին…


    

Աչքերը չէին երևում, բայց զգացումն այնպիսին էր, որ տղային դաստիարակում է մենակ- առանց տղամարդ:

Մտքովս անցավ, որ տղան ինչքան էլ նման լինի մորը, ամեն դեպքում ունենալու է հոր դիմագծերից և մայրը միշտ մեծ սիրով է նայելու նրան գուցև հիշելով իր երբեմնի սիրած էակին, որը նրան պարգևել է հրաշք մանուկ և որին ամեն վայրկյան, ամեն րոպե, ամեն ժամ նայելիս չի կշտանալու մայրական հայացքը:


    

Կանցենեն տարիներ, մանուկը կմեծանա, ի հայտ կգան հայրական սովորություններ այս կամ այն հագուստը հագնելու առավելություններ, սափրվելու սովորություններ, կոշիկները հանելու-հագնելու և այլն:

Կգա ժամանակ ու տղան տուն կբերի իր սիրած էակին, որը շատ ընդհանուր դիմագծեր կունենա մոր հետ և դա միայն մայրը կտեսնի իր ներքին աչալուրջ հայացքով…կգրկի երկուսին, կթրջի աչքերն ու մտքում կշշնջա.

- Լինեք երջանիկ:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2429 | 0 | 0
Facebook