Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի բնակիչ Հայկ Միրզոյանը Armdaily.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը անարդարադատության զոհ է և դիմում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իր և եղբոր հանդեպ իրականացվող հետապնդումների ընթացքը կանխելու համար։ «1994 թվականից բռնադատված ենք ու մեզ անմեղ դատապարտելուց հետո էլ հանգիստ չեն թողնում։Սևանի ոստիկանությունը մեզ պրովակացիայի է ենթարկում ու պահանջում, որ համագործակցենք իրենց հետ։ Եղբորս վերջերս կալանավորել են։ Ծեծելով դրդել են, որ եղբայրս ինքնահրկիզվի։ Հիվանդանոցից էլ տարել են «Հրազդան» ՔԿՀ։ Ինձ այնքան են ծեծել, որ կողքերս լրիվ ջարդված են», -նշեց Հայկ Միրզոյանը։ Միրզոյանը նշում է, որ ինքը պայքարելու է եղբոր առողջությունը փրկելու համար։ «Անմեղ կալանքներով խորտակեցին մեզ։ Ծնողներս դիմում-բողոքները ձեռքներն են մահացել», -հավելեց բողոքող քաղաքացին։