ՏԵՍԱՆՅՈՒԹ Օգոստոսի 24-ին ավտովթարից զոհված Դդմաշեն գյուղի բնակիչ Սիրեկան Սամվելի Հայրապետյանի ծնողները՝ Սամվել Հայրապետյանն ու Պայծառ Բազիկյանն այսօր առավոտյան ժամը
11: 15-ի սահմաններում պառկել են ճանապարհի երթևեկելի հատվածում և դրանով իսկ փակել Սևան քաղաքի կենտրոնական Նաիրյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկից ձգվող ճանապարհահատվածը: Նրանք պահանջում էին իրենց որդու ավտովթարից զոհվելու կապակցությամբ հարուցված քրեկան գործի դեպքի մանրամասների արդարացի քննություն: