Երբ Յու.Գագարինից հետո տիեզերքում սկսվեց «զբոսաշրջիկության հոսանք», խնդիր առաջացավ ցանկացած երևացող բան տիեզերագնացների կողմից գրի առնել թղթի վրա:
Տիեզերանավեր ստեղծող, նախագծող տասնյակից ավել հաստատությունների «ուղեղներ» -ի համար ստեղծվեց սկզբից փոքրիկ թվացող, բայց մեծ նշանակության մի մեծ ՊՐՈԲԼԵՄ:
Բանից պարզվեց (թե ինչո՞ւ մինչ այդ չէին մտածել, մնում է անհայտ) որ գնդիկավոր գրիչները վակուումում չեն գործում…
ԱՄՆ-ի մասնագետները 5 ամսում մի քանի հարյուր մասնագետներով ու 3-4 լաբորատորիաներով ստեղծեցին նման գրիչ, ծախսելով 1152000 դոլար:
ՍՍՀՄ-ին առաջարկեցին գնել այդ ՊԱՏԵՆՏԸ:
Այս ամփոփ հակիրճ պատմության մեջ ամենահետաքրքիրը ՍՍՀՄ-ի պատասխանն էր ԱՄՆ-ին.
«Մենք ինչպես միշտ ՄԱՏԻՏՈՎ գրել ենք, այդպես էլ կշարունակենք…ՄԱՏԻՏՈՎ»