Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

Նորարարական արձաններ, որոնք ցնցել են աշխարհը

Մարի
Автор:
Մարի
19:34, Воскресенье, 07 Апреля, 2013 года
Նորարարական արձաններ, որոնք ցնցել են աշխարհը

Խոսքը Երևանի Կասկադում տեղադրված Բոտերոյի «Ծխող կինը» արձանի մասին չէ, որը հասցրել է հայաստանյան հասարակությունում մեծ քննադատությունների, ոգևորված դրական գնահատականների և սոցիալական ցանցերում իրարամերժ բանավեճերի թիրախ հանդիսանալ: Անկախ ամեն տեսակի մեկնաբանություններից՝ այն դուրս է ընդունված ձևաչափերի սահմաններից և դասվում է արվեստի ոչ միանշանակ լուծումներ ունեցող արձանների թվին:

Եթե Բոտերոյի «Ծխող կինը» արձանը չես կարող անվանել արվեստի համար հեղափոխական նմուշ համաշխարհային մասշտաբներով, այն, միևնույն է, կարող ես որոշակի առումով հեղափոխական համարել երևանյան փոքր իրականության համար: Սակայն խոսքը երևանյան ցնցումների մասին չէ:

Նորարարական ոճի արձաններ, որոնք ցնցել են ամբողջ աշխարհը, կերտել արվեստի մի նոր էջ և վերջին տարիներին արժանացել միջազգային հանրության առավել բարձր կարգի ուշադրությանը:
    
     Ժամանակին դրանք ճանաչվել են նորաոճ, հեղափոխական, հոգեբանական տեսակետից նույնիսկ մտատանջող, ոչ դյուրըմբռնելի կամ դյուրամարս:
    
     Դրանցից ստացված տպավորությունը կարելի է բնորոշել այսպես` «Արձաններ, որոնք ծակում են ուղեղը», հայտնում է TRAVELBLOG.am-ը:
    
    
    

1. The Awakening (Արթնացողը), Մերիլենդ, ԱՄՆ Հեղինակ` Ջ. Սյուարդ Ջոնսոն Կրտսեր Հողի տակ թաղված վհատված հսկայի արձան, ով փորձում է ճողոպրել և դուրս գալ ազատության:
1. The Awakening (Արթնացողը), Մերիլենդ, ԱՄՆ Հեղինակ` Ջ. Սյուարդ Ջոնսոն Կրտսեր Հողի տակ թաղված վհատված հսկայի արձան, ով փորձում է ճողոպրել և դուրս գալ ազատության:
«Դեպի երկինք», Փենսիլվանիա, ԱՄՆ Հեղինակ` Ջոնաթան Բորովսկի
«Դեպի երկինք», Փենսիլվանիա, ԱՄՆ Հեղինակ` Ջոնաթան Բորովսկի
«Հսկա ձեռք» -ի արձանը՝ թաղված Ատակամա անապատում, Չիլի Հեղինակ` Մարիո Իրառազաբալ
«Հսկա ձեռք» -ի արձանը՝ թաղված Ատակամա անապատում, Չիլի Հեղինակ` Մարիո Իրառազաբալ
«Հսկա Ծորակը», Վինտերտուր, Շվեյցարիա Տեխնոպարկ Վինտերտուր Ծորակը կախված է օդում, արձանն ապահովված է մշտական սառը ջրով:
«Հսկա Ծորակը», Վինտերտուր, Շվեյցարիա Տեխնոպարկ Վինտերտուր Ծորակը կախված է օդում, արձանն ապահովված է մշտական սառը ջրով:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
2
Не нравится
0
10279 | 1 | 0
Facebook