Մահացել է խիղճը... Այն խիղճը, որ դարերի պատմություն է ունեցել, որ հարյուրավոր, հազարավոր մարդկանց հետ ապրել է ու ծերացել, որ իր տեսակով բազում չար և նենգ արարքներ է կանխել, ստիպել է մարդկանց ներել և սիրել: Նա հավատարիմ ընկերոջ նման միշտ մեր կողքին է մնացել, բայց այդ նվիրվածությունը երբեք փոխադարձ չի եղել:
Մարդկանց սառնությանը չդիմանալով նեղացել է և հեռացել...
Իսկ արդեն այսօր նա մահացել է... Իր տեղը թողնելով անտարբերությանը: