Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 06 Мая, 2024 года

Статьи

Ժպիտը

11:27, Пятница, 06 Июля, 2018 года
Ժպիտը
    
    

Կինս իր համար գնեց կանաչ աչքեր (լինզաներ):

Հագավ, հայելու մեջ նայեց:

- Նայի՜ր, դո՞ւր է գալիս:

Սազո՜ւմ էր:

Որ թխահեր լիներ կապույտ աչքեր կգներ:

Նա սիրում է ամեն ինչ նորը:

Հաճախ, երբ նորացնում է ինչ-որ բան ու հայտնվում՝

անկեղծ ասած չեմ ճանաչում:

Ոչ մի կերպ չեմ կարողանում այդ նորացմանը սովորել

ու փողոցում ինչ-որ մեկին նմանեցնելով կնոջս -

փաթաթվում համբուրում եմ,

նրանք չեն նեղանում, որովհետև նրանք էլ փոփոխված են միշտ

ու շատ հաճախ ժպտում են…

… այ հենց այստեղ էլ հասկանում եմ, որ սխալվել եմ,

աշխարհում ոչ մեկը կնոջս նման ժպտալ չգիտի:


     Այդպիսի ժպիտ ունենալու համար ոչ մեկի փողը չի հերիքի:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3253 | 0 | 0
Facebook