Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 24 Июня, 2024 года

Статьи

Ինչպե՞ս անչափահասներին հետ պահել խաղադրույքներ կատարելուց

13:52, Понедельник, 18 Июня, 2018 года
Ինչպե՞ս անչափահասներին հետ պահել խաղադրույքներ կատարելուց
     Հոգեբանը խորհուրդ է տալիս ոչ թե ստիպել, այլ բացատրելով՝ ընդհանուր հայտարարի գալ
     Սպորտային իրադարձությունները գրավում են գրեթե բոլորիս ուշադրությունը: Քիչ չեն նաեւ այնպիսի մարդիկ, որոնք ապրում են յուրաքանչյուր սպորտային իրադարձությամբ եւ կատարում են խաղադրույքներ՝ բուքմեյքերական ընկերություններում: Գաղնիք չէ, որ Հայաստանում հարյուրավոր բուքմեյքերական կետեր են գործում, որոնցում հայտնվում են նաեւ անչափահասները, որոնք հաճախ մեծ խնդիրների առաջ են կանգնում: Բուքմեյքերական ընկերությունները սկսել են նաեւ փոքրիկ ֆիլմերի ու գովազդային տարբեր հոլովակների միջոցով իրենց վրա ավելի մեծ ուշադրություն սեւեռել:
     Մեր զրուցակիցը անչափահաս Խաչիկն է (ազգանունը հատուկ չենք նշում): Նա պատմում է, թե ինչպես է ընկերոջ «խորհրդով» հայտնվել բուքմեյքերական կետում, իսկ հետո արդեն ինքն էլ է սկսել խաղադրույքներ կատարելը. «Սկզբնական շրջանում դա ինձ չէր հետաքրքրում, անգամ ֆուտբոլ չէի նայում: Մի օր զանգահարեց ընկերս եւ առաջարկեց ֆուտբոլ դիտելուն զուգընթաց նաեւ խաղադրույք կատարել: Փորձեց համոզել, որ այդպես ավելի մեծ հետաքրքրությամբ կդիտենք ֆուտբոլը: Որոշ ժամանակ անց դա ինձ էլ դուր եկավ»: Մեր այն հարցին՝ արդյոք տեղյակ են ծնողները իր այդ նախասիրության մասին, Խաչիկը պատասխանեց. «Իհարկե՝ ոչ, չնայած տեղյակ լինեին, միեւնույն է շարունակելու էի խաղադրույքներ կատարելը: Երբեմն գումար չեմ ունենում, ստիպված եմ լինում պարտք վերցնել ընկերներիցս»:
     Արմենը, որ տարիքով ավելի մեծ է Խաչիկից, մեզ հետ զրույցում ասում է, որ փորձում է ավելի սթափ դատել խաղադրույքներ կատարելիս: «Առաջին հայացքից հեշտ միջոց է գումար վաստակելու համար, բայց հետեւանքները կարող են ճակատագրական լինել: Բացառված չէ մի կարճ ժամանակահատվածում աշխատել որոշակի գումար, այստեղ առաջ է գալիս արդեն ավելի ռիսկով խաղադրույքներ կատարելու ցանկությունը: Հնարավոր է նորից «բախտը ժպտա» , եւ այդ ժամանակ սկսում եմ ավելացնել խաղադրույքի չափը: Ճիշտ է, ի վերջո գալիս է պահ, որ մեծ վնասներ եմ կրում, բայց միեւնույն է, միայն այն զգացմունքները, որ առաջանում են այդ ժամանակ, ստիպում են նորից մտնել խաղադրույքների մեջ», -անկեղծանում է Արմենը:
     Թեմայի վերաբերյալ զրուցեցինք հոգեբան Լաուրա Ավետիսյանի հետ: Նա համոզված է, որ դեռահասներին ծայրահեղորեն արգելելով, որեւէ արդյունքի չես հասնի: «Հետեւանքների մասին ինքներս էլ գիտենք, որ լավ բանի չեն հանգեցնում: Անչափահասները դառնում են ավելի նյարդային, ունենում են բազմաթիվ խնդիրներ, հոգեբանական լուրջ ճգնաժամ եւ ընկճվածություն: Ի միջիայլոց, դեռահասության փուլը համարվում է ինքնահաստատման փուլ, եւ այդ տարիքային խմբում գտնվողները տարբեր մեթոդների են դիմում ինքնահաստատվելու համար, ցանկանում են իրենց եւ շրջապատին ցույց տալ, որ արդեն մեծ են եւ հասուն: Այդ «ճանապարհներից» մեկն էլ հենց խաղամոլությունն է, ինչը բավականին հասանելի տարբերակ է՝ գնալ բուքմեյքերական կետեր եւ խաղադրույքներ կատարել», - հայտնեց հոգեբանը:
     Նրանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն ծնողները նման պարագայում: «Ծնողների մեծամասնությունը կարծում է, որ ստիպելով, արգելելով կամ այլ ծայրահեղ միջոցներով հնարավոր է դա կանխել: Մինչդեռ փորձը ցույց է տալիս, որ դեռահասության փուլում գտնվող երեխաների հետ պայքարելով կամ ստիպելով, արդյունքի հասնել հնարավոր չէ: Դրանից վիճակն ավելի է սրվում: Պետք է պարզապես փորձել հասկանալ դեռահասին, եւ նրա այդ քայլին դիմելու դրդապատճառները: Փորձել ոչ թե ստիպելով, այլ բացատրելով՝ ընդհանուր հայտարարի գալ», - համոզված է մասնագետը:
    
    
    
    
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
6803 | 0 | 0
Facebook