Идет загрузка...
Сегодня:  Четверг, 25 Апреля, 2024 года

Статьи

Ո՞րն է ժամանակակից դասավանդման առանցքային գիծը

14:19, Суббота, 15 Апреля, 2023 года
Ո՞րն է ժամանակակից դասավանդման առանցքային գիծը
     Սկսեցիք որպես թարգմանչուհի․․․
     -
«Յունիվերս» - ում աշխատանքային գործունեությունս սկսել եմ որպես թարգմանիչ։ Սկզբնական ժամանակահատվածում շեշտը դրված էր INTESOL ENGLISH PRO դասընթացների փաթեթների մանրամասն ուսումնասիրության, և թարգմանության վրա։ Ինչպես նաև, կատարել եմ բիզնես ոլորտի բազում թարգմանություններ։ Մեկ տարվա գործունեության ընթացքում կատարել եմ նաև բժշկական և գեղարվեստական բնույթի թարգմանություններ։ Վերջին շրջանում կատարել եմ անոտացիաների թարգմանություններ «Զանգակ» -ի համար։
     Թարգմանչուհուց մինչ դասավանդելն, ու առաջին մուտքը լսարան։
    
- Առաջին հայացքից թվում է, թե լեզվի իմացությունը բավական է լսարան մտնելու և սովորեցնելու համար, սակայն դա այդքան էլ այդպես չէ։ Լեզվի իմացությունը, իհարկե, առանձնահատուկ դեր ունի մասնագետի համար, բայց կան այնպիսի որակներ ու հատկանիշներ, որոնք չես կարող ձեռք բերել լինելով պարզապես թարգմանիչ։ Թարգմանչի դերն է ծառայել որպես կապող օղակ երկու լեզուների միջև՝ ապահովելով հաղորդակցություն։ Եթե թարգմանության ընթացքում շեշտը դրվում է երկու լեզուների վրա, ապա դասավանդման ժամանակ հիմնականում առաջ է գալիս հենց ուսումնասիրվող լեզուն, քանի որ փորձը ցույց է տալիս, որ լեզուների համեմատությունը սովորելու ընթացքում կարող է խանգարել սովորողին։ Այդ իսկ պատճառով, թարգմանչի համար մուտք գործել և ադապտացվել դասավանդման ասպարեզում մի փոքր բարդ է։
    
«Յունիվերս» - ում կուտակած փորձի մասին իբրև դասախոս։
    
- Lինելով թարգմանիչ առաջին հայացքից ինձ չէի պատկերացնում ուսուցչի դերում։ Այնուամենայնիվ, «Յունիվերս» լեզվի կենտրոնի փոխտնօրեն Իրինա Վարդանյանի գլխավորությամբ թիմի այլ անդամների համար, որոնք հանդիսանում են և՛ անգլերենի, և՛ գերմաներենի մասնագետներ անցկացրի փորձնական դասընթացներ։ Սկզբնական ժամանակահատվածում աշխատանքը եղել է թիմի շրջանակներում։ Բավականաչափ գիտելիք ստանալուց հետո, սկսեցի INTESOL անգլիական կազմակերպության կողմից անցկացվող դասընթացները` նախատեսված անգլերենի մասնագետների վերապատրաստման համար։ Ի դեպ, մեր կենտրոնը INTESOL կրթական կազմակերպության գլխավոր ներկայացուցիչն է Հայաստանում։ Ավարտելով 190 ժամ տևողությամբ դասընթացը պրակտիկայի հետ միասին, ստացա միջազգային սերտիֆիկատ։ Հետևյալ դասընթացի արդունավետության մասին կարող են խոսել նրանք, ովքեր ավարտել են այն։ Չեմ կարծում՝ գտնվի նմանատիպ դասընթաց, որը կարող է դասավանդման վերաբերյալ այդքան պրակտիկ տեղեկատվություն տալ, սկսած լսարանի կառուցվածքից մինչև մեթոդաբանություն։
Ո՞րն է ժամանակակից դասավանդման առանցքային գիծը:
    
- Յուրաքանչյուր փոփոխության հետ, փոփոխվում է նաև լեզվի նկատմամբ մոտեցումը։ Թերևս դասավանդման առանցքային կետեր կարող եմ համարել ընտրված նյութերը, վերջիններիս մատուցման եղանակը, ինչպես նաև անկաշկանդ կրթական մթնոլորտն ու վստահությունը դեպի մասնագետը։ Եթե կա վստահություն մասնագետի և ուսանողի միջև, ինչպես նաև աշխատանքի հավասար բաժանում, կարելի է ասել, որ դասավանդման առանցքային կետերն արդեն ուրվագծվում են։
     Ուսանողը «Յունիվերս» - ում ուսումնական գործընթացի ակտիվ մասնակի՞ց է։
    

- Միանշանակ։ Ուսումնական գործընթացում կատարվում է աշխատանքի բաժանում։ Ուսանողը պատասխանատու է իր բաժին աշխատանքի համար, ուսուցիչը` իր։ Ուսանողի ակտիվ մասնակցությունը չի սահմանափակվում միայն լսարանում, այլ նաև դրանից դուրս։ Ուսանողին բացի տնային աշխատանքից տրվում են լրացուցիչ նյութեր՝ աուդիոների, գրքերի տեսքով, որոնք էլ ավելի են ամրապնդում եղած գիտելիքը։
     Ժամանակակից աշխարհում պետք է շարժունակ լինեք՝ պատրաստ փոփոխությունների, որքանո՞վ է «Յունիվերս» - ում դասախոսը փոփոխություններ, և նոր մեթոդներ բերում լսարան։
     - «Յունիվերս» լեզվի կենտրոնը պատրաստ է փոփոխությունների այնքանով, որ արձագանքում է լեզվի ոլորտում տեղի ունեցող փոփոխություններին։ Հնարավորության սահմաններում փորձ է կատարվում լսարան ներմուծել նոր մոտեցումներ, որոնց օգնությամբ ուսանողին ավելի հեշտ է տրվում սովորել, և կիրառել սովորածը։
     Ի՞նչ են փնտրում Ձեր ուսանողները գալով «Յունիվերս» լեզվի կենտրոն։
    
- Յուրաքանչյուր ուսանող նախ և առաջ փնտրում է այնպիսի մասնագետ, ում հետ կկարողանա հաղորդակցվել որպես անհատ։ Միջանձնային հարաբերություններից բացի ուսանողը ձգտում է սովորել լեզուն հնարավորինս հեշտ ճանապարհով, այսինքն` յուրաքանչյուր պատրաստած թեմա պետք է լինի դիպուկ և ուղղորդված։ Հիմնականում այն ուսանողները, որոնց հետ աշխատել եմ ունեցել են կոնկրետ նպատակ, ինչն էլ մեկ քայլ ավելի է մոտեցնում ուսանողին իր նպատակին։
     Ի՞նչ առանձնահատկություններ եք կիրառում Դուք տվյալ լեզուն ուսանողին ավելի արագ և մատչելի դարձնելու համար։

- Նախ և առաջ մասնագետը պետք է հասկանա, թե ում հետ է աշխատում` ծանր ու թեթև անելով տվյալ ուսանողի առավելություններն ու թերությունները։ Սկզբում, շեշտը դրվում է ուսանողի ուժեղ կողմերի վրա, քանի որ երբ ուսանողը տեսնում է, որ տվյալ նյութը հաջողացրել է, հետագա քայլերը ավելի հեշտ են տրվում։ Դասավանդման ժամանակ հիմանականում առաջնորդվում եմ այն մեթոդով, որ յուրաքանչյուր նյութ լինի դա տեքստ, աուդիո, թե վիդեո պետք է վերարտադրվի ուսանողի կողմից, անգամ սկզբնական մակարդակներում, քանի որ քերականական ինչ թեմա էլ լինի ուսանողին տրվում է մի քանի տարբերակով` գրավոր, բանավոր, կամ ձայնագրության տեսքով։ Եթե համատեղում ենք այս երեք խոշոր կետերը՝ յուրաքանչյուր դասի վերջում հասնում ենք նրան, որ ուսանողն արդեն արտահայտում է մտքեր` տվյալ քերականական կետի վերաբերյալ։
     Պահպանում եք արդյո՞ք կապեր Ձեր դասավանդած ուսանողների հետ, և կա՞ն մարդիկ ովքեր գրանցել են բավականին լավ հաջողություններ։
    
- Միանշանակ։ Լինում են դեպքեր, երբ որոշ ժամանակ անց, այդ ուսանողները դառնում են լավ ընկերներ։ Կան այնպիսի ուսանողներ, որոնք որոշակի դադար վերցնելուց հետո, վերադառնում են արդեն նոր նպատակներով։ Երբ մարդ աշխատում է նպատակաուղղված, հաջողություն գրանցելն առավել հեշտ է։ Բնականաբար, ունեմ ուսանողներ, որոնք գրանցել են հաջողություններ։ Նրանցից մեկը հանձնել է անգլերենի մասնագիտացված քննություն և ստացել լեզվի իմացության B2 վկայական՝ սկզբում ունենալով բազային գիտելիքներ։


    


    

    

    

    
    
    
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
9063 | 0 | 0
Facebook