Идет загрузка...
Logo

Подписаться на новостную ленту

Сегодня:  Вторник, 10 Декабря, 2024 года

Статьи

Լեզվաուսուցման նոր մեթոդներ «Յունիվերս» լեզվի կենտրոնից

18:51, Понедельник, 03 Апреля, 2023 года
Լեզվաուսուցման նոր մեթոդներ «Յունիվերս» լեզվի կենտրոնից

Լեզուն որպես հաղորդակցման միջոց, թե՞ ավելին:
    
- Այն, որ օտար լեզուն միայն հաղորդակցման միջոց չէ, դա փաստ է: Լեզուն նոր հնարավորությունների բացահայտման և աշխարհը յուրովի ճանաչելու միջոց է:

Մարդիկ միմյանց հաղորդում են ոչ միայն իրենց մտքերը, այլ հույզերը, ապրումները. այս բոլորը իրականացնելով՝լեզուն կատարում է իր հասարակական դերը՝ հաղորդակցման դերը:

Ինչու՞ հենց գերմաներենը:
     -Գերմաներենն ամենագեղեցիկ և ամենատրամաբանական լեզուներից է: Դեռ վաղ տարիքից սիրել եմ գերմաներենը և երազել եմ դառնալ լավ մասնագետ: Կա տարածված կարծրատիպ, որ գերմաներենը կոպիտ և բարդ լեզու է, սակայն, ըստ իս, դա չի համապատասխանում իրականությանը: Ցանկացած օտար լեզու սովորելու համար պետք է նախ և առաջ սիրել լեզուն, երկիրը, մշակույթը, ազգայինը և տվյալ լեզուն համարել քոնը: Գերմաներենը, դասավանդելըև այն ամենը, ինչկապված է գերմաներենի հետ դարձել է ինձ համար կենսակերպ:

Ինչու՞ որոշեցիք հենց «Յունիվերս» - ում դասավանդել:
    
-Դեռ ուսանողական տարիներից մասնակցել եմ գրեթե բոլոր սեմինարներին, բաց դասերին, մրցույթներին և վերապատրաստումներին, որոնք կազմակերպում էր «Յունիվերս» լեզվի կենտրոնը: Ինձ համար տարբերվող էր «Յունիվերս» -ի մոտեցումը և շատ հոգեհարազատ: Շուտով ինքս էլհնարավորություն ունեցա դառնալ «Յունիվերս» ընտանիքի լիիրավ անդամ:
     «Յունիվերս» - ի տված առավելություններն իր ուսանողներին:
    
- «Յունիվերս» լեզվի կենտրոնն իր ուսանողներին ընձեռում է հնարավորություն՝ կատարելագործել լեզվի իմացությունը և դառնալ մրցունակ մասնագիտական դաշտում:

«Յունիվերս» լեզվի կենտրոնում գործող մեթոդիկայի մասին, ըստ անհրաժեշտության այն փոփոխության ենթարկում ե՞ք (ի օգուտ ուսանողի):
     -Կենտրոնում կիրառում ենք լեզուների ուսուցման ամենաարդիական մեթոդները: «Յունիվերս» լեզվի կենտրոնն ունի հիմնական սկզբունք՝ անհատական մոտեցում յուրաքանչյուր ուսանողին:

Ձեր կարծիքով «Յունիվերս» - ի դիրքը հայաստանյան լեզվաուսուցման ոլորտում:
     - «Յունիվերս» լեզվի կենտրոնն ունի կայուն դիրք օտար լեզուների ուսուցման ոլորտում: Ապահովում է ուսուցման կայուն մակարդակ և երաշխավորում որակ:

«Յունիվերս» լեզվի կենտրոնում դասավանդելու առավելությունները:
    

- Մեր կենտրոնն առանձնանում է դասավանդման բազմատեսակ մեթոդներով. տեխնիկապես հագեցած, հարմարավետ լսարաններով, միջազգային որակավորում ունեցող մասնագետներով, և պարբերաբար աշխատակազմի վերապատրաստումներով Հայաստանում և արտերկրում:
     Կթվե՞ք այն նորագույն մեթոդները որոնցով առաջնորդվում է կենտրոնը:
    
- Մեթոդական մոտեցումներից յուրաքանչյուրն ունի իր տեղը ուսուցման ոլորտում, սակայն կենտրոնը առաջնորդվում է ինտերակտիվ մեթոդներով, որոնք առավել արդյունավետ են: Ինտերակտիվ մեթոդների դեպքում ուսանողները փոխադարձաբար ակտիվ գործունեության մեջ են գտնվում միմյանց հետ, և ուսուցման պրոցեսում գերակայում է ուսանողի դերը։
     Ինչու՞ խորհուրդ կտաք ուսանողին ընտրել հենց «Յունիվերս» լեզվի կենտրոնը:
    
- «Յունիվերս» լեզվի կենտրոնում ուսանողը կարճ ժամանակահատվածում կստանա երաշխավորված արդյունք: Ուսման ընթացքում շեշտը դրվում է լեզվի բոլոր չորս հմտությունների՝ կարդալու, գրելու, խոսելու, լսելու զարգացման, ինչպես նաև քերականության և բառապաշարի հարստացման վրա: Ուշադրություն է դարձվում նաև արտասանությանը և լեզվական կառույցների ճիշտ կիրառմանը: Դասընթացները միտում ունեն մեծացնելու ուսանողի՝ օտար լեզվով հաղորդակցվելու վստահությունը:


    


    


    
    
    
    
    
    
    
    

Լուսանկարը՝ գերմաներենի դասաժամից
Լուսանկարը՝ գերմաներենի դասաժամից
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
8858 | 0 | 0
Facebook