Идет загрузка...
Logo

Подписаться на новостную ленту

Сегодня:  Среда, 11 Декабря, 2024 года

Статьи

Սիրելիս

12:02, Понедельник, 23 Апреля, 2018 года
Սիրելիս
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Ողջույն սիրելի՛ս,
     Ես նորից գրում եմ,
     Գրում եմ այն, ինչից փաղչում եմ,
     Պարզապես սերս հանգիստ չի տալիս,
     Մտքերիս ուղին դեպ քեզ է գալիս...
     Ներիր սիրելի՛ս,
     Շատ կուզեի ասել, որ էլ չեմ լալիս,
     Բայց ավաղ սրտիցս արյուն է գալիս,
     Շատ կուզեի ասել, որ էլ չեմ հիշում,
     Բայց ավաղ սիրտս դեռ քեզ է տենչում։
     Գիտե՞ս սիրելի՛ս,
     Որ աչքերիցս արցունք չի գալիս,
     Փոխարեն սիրտս է լուռ ու մունջ լալիս...
     Գիտեմ սիրելիս,
     Որ ինձ չես հիշում,
     Իսկ թե հիշում ես՝ չես կարոտում,
     Թե կարոտում ես, մեկ է չես սիրում,
     Իսկ թե սիրում ես... Ավա՜ղ, չես սիրում...
     Գիտեմ սիրելիս,
     Բայց անկարող եմ սրտիս խրատել,
     Եվ կամ էլ միտքս ամուր շղթայել...
     Գիտեմ սիրելիս,
     Բայց ըմբոստ հոգիս հանգիստ չի տալիս,
     Ես անկարող եմ նրան արգելել,
     Բայց ես կարող եմ պարզապես լռել
     Ու էլ չգրել,
     Թե գրեմ՝ պահել,
     Իսկ թե պահածս էլ ես նորեն գտնեմ՝ պարզապես այրել,
     Ու էլ երբեք քեզ ոչինչ չասել...
     Բայց վերջին անգամ ուզում եմ ասել՝
     Ուզում եմ գրել,
     Թեև չուղղարկել...
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5454 | 0 | 0
Facebook