Մա՛յր, այս բառն ասելիս՝
Հոգիս լալիս է, ու սիրտս է այրվում,
Այս բառն ասելիս՝
Կյանքս երկարում ու միտքս է բացվում,
Այս բառն ասելիս՝
Կյանքիս իմաստն է կարծես մեծանում,
Կարծես հայտնվում է այն միակ լույսը,
Հանուն որի պայքարել արժե,
Կարծես կյանքս է իմաստավորվում,
Կարծես ամեն ինչ գունեղ է դառնում։
Մա՛յր, այս բառն ասեիս՝
Հոգիս բերկրում է,
Լեզուս արձակվում,
Միտքս շարունակվում,
Կյանքս վերստին իմաստով լցվում,
Ու ես հասկանում եմ, Որ ես ապրում եմ,
Եվ ես ապրում եմ ո՛չ թե անիմաստ,
Միայն ապրելու, մեռնելու համար,
Այլ ես ապրում եմ մորս տեսնելու,
Նրան գրկելու, մեղմ համբուրելու,
Ու նրա ժպիտը տեսնելու համար։
Մա՛յր, այս բառն ասելիս՝
Ես հասկանում եմ,
Որ ես ապրում եմ, ու ապրելու եմ,
Քանի դեռ մայրս մեղմ ժպտում է ինձ,
Քանի դեռ քնքուշ համբուրում է ինձ։
Ու ես հասկանում եմ, որ ես ապրում եմ
Ու ապրելու եմ․․․