Ժամանակ`
Մեծ փոս անտակ,
Մի սիրո թակարտ
Ու մարտ անավարտ։
Եվ նորից անցյալ դարձած ապագա...
Եվ վաղուց արդեն մոլորված ներկա...
Անավարտ երազ,
Բայց վաղուց արդեն ավարտված մի կյանք...
Չգրված տողեր,
Բայց վաղուց արդեն այրված նամակներ....
Եվ մտքում պահված,
Եվ սրտում թաղված`
Անավարտ երգեր...
Անցյալից փաղչող`
Ապագա տենչող,
Ներկան անտեսող`
Առաջ սլացող,
Անգութ ժամանակ...
Ժամանակ`
Մեծ փոս անտակ...