Идет загрузка...
Сегодня:  Среда, 01 Мая, 2024 года

Статьи

Ծաղկած մի քնքշանք

12:15, Понедельник, 19 Марта, 2018 года
Ծաղկած մի քնքշանք
    
    
    

Սի՜րտս է սողոսկել ծաղկած մի քնքշանք

Գարուն անունով…

Ասես թե հեռո՜ւ, մոռացված մի վա՜նք

Լցվե՜լ է անհայտ սրբերով:


    

Գարնան քամու ձա՜յնը

Առաջվա նման հառաչ չի՛ թվում

Եվ սա է կյանքի գերագույն վայրկյանը,

Երբ պտտվում է քամին քո սրտում:


    

Ասես թե տե՛ղ ես գտել գնացքում՝

Կյանքի գնացքում – մե՜ն մի ոտնատեղ,

Ասես գնացե՜լ, հասե՜լ ես այնտեղ

Ուր շատերն են գնացել՝ չե՛ն վերադարձել ետ:


    

Ասես հանդիպել ես խո՜ր լանջաբացով

Չքնաղ մի կնոջ՝ կանգնած սպասելիս

Եվ չգիտի՜ ում…

- Ճամպրուկդ ո՞ւր է:

- Ջահել օրե՜րս էին, թողեցի այնտեղ՝

Ձմռան կոկորդում:


    

Սի՜րտս այրում է ծաղկած մի քնքշանք

Գարուն անունով…

Ասես թե հեռո՜ւ, մոռացված մի վա՜նք

Լցվել է միլիո՜ն

Վառվող մոմերով…


    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3281 | 0 | 0
Facebook