Ի՞նչ պատահեց քեզ, դու այդքան գիտուն,
այս հիմար խաղին զոհ ես դառնալու,
սանձերդ թողել հրեշի ձեռքում,
ընկել ես այստեղ անհույս մեռնելու:
Ի՞նչ պատահեց քեզ, դու անպարտ աքլոր,
թուղթուգիր արած կատու ես դառել,
փոշին ես սրբում օտար մայթերի,
իսկ քո տան պատին ուրուրն է թառել:
Ի՞նչ պատահեց քեզ, սիրտդ լեն պահիր,
ծնկներդ թափ տուր, բաց դաշտ դուրս արի,
հարբած կառապան, սանձերդ ձգիր,
թքի'ր հուլունքը *** Շամիրամի:
Ի~նչ պատահեց քեզ, աչքերիս նայիր,
ուսերդ շտկիր, տուր ձեռքդ գնանք,
ասված է արդեն, ետ նայել չկա,
բաժակդ շրջիր, լա'ց եղիր, գնանք...!
Սամվել Սևադա
1992 թ. ԱՄՆ