Loading...

Articles

ՍԱՄՎԵԼ ՍԵՎԱԴԱ

08:10, Tuesday, 14 November, 2017
ՍԱՄՎԵԼ ՍԵՎԱԴԱ

ՀԱՐԲԱԾ ԿԱՌԱՊԱՆ
     (Մենախոսություն)

Ի՞նչ պատահեց քեզ, դու այդքան ուժեղ`
     Մուրացկանի պես դռնեդուռ ընկար,
     սրբիր աչքերդ, ձեռքդ դիր սրտիդ,
     բաժակդ խմիր, լա'ց եղիր, գնանք:

Ի՞նչ պատահեց քեզ, դու այդքան գիտուն,
     այս հիմար խաղին զոհ ես դառնալու,
     սանձերդ թողել հրեշի ձեռքում,
     ընկել ես այստեղ անհույս մեռնելու:

Ի՞նչ պատահեց քեզ, դու անպարտ աքլոր,
     թուղթուգիր արած կատու ես դառել,
     փոշին ես սրբում օտար մայթերի,
     իսկ քո տան պատին ուրուրն է թառել:

Ի՞նչ պատահեց քեզ, սիրտդ լեն պահիր,
     ծնկներդ թափ տուր, բաց դաշտ դուրս արի,
     հարբած կառապան, սանձերդ ձգիր,
     թքի'ր հուլունքը *** Շամիրամի:

Ի~նչ պատահեց քեզ, աչքերիս նայիր,
     ուսերդ շտկիր, տուր ձեռքդ գնանք,
     ասված է արդեն, ետ նայել չկա,
     բաժակդ շրջիր, լա'ց եղիր, գնանք...!

Սամվել Սևադա
     1992 թ. ԱՄՆ

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
6998 | 0 | 0
Facebook