Վերլուծական հոդված
01:36, Пятница, 09 Марта, 2012 года
![]() XXI դարում ցեղասպանությունների ճանաչմանը միտված գործընթացները նմանվում են յուրօրինակ մի թղթախաղի, որի ժամանակ շարունակական բլեֆները կրում են ոչ միայն էքսցենտրիկ բնույթ, այլև հետապնդում են աշխարհաքաղաքական գլոբալ նպատակներ:Անկասկած, այս իրողությունը բնական է, ինչ-որ առումով էլ` օրինաչափ, քանի որ մեծ քաղաքականությունը Շահ-Ուժ կոնցեպցիայից բացի, ոչ այլ ինչեր չի ենթադրում, ավելին` ցանկացած իրադարձություն` բնածին կամ արհեստական, նույնիսկ` երևույթ, ծառայեցնում է սոսկ մեգածրագրերի վերջնարդյունքի կայացմանը` սուբորդինացնլով էթիկայի նորմերը:
Սակայն հենց բարոյագիտական զեղումները երբեմն օգտագործելով, ինչպես նաև քաղաքակիրթ և մարդասեր հանրության աչքին թոզ փչելու պատրվակով` սովորաբար արդեն ձեռագիր դարձած ցեղասպանության ճանաչում քաղաքագիտական զենքը կիրառվում է` անհնազանդ, հաճախ խաղի կանոններից շեղվել փորձող <> Թուրքիային սաստելու համար, որը, ի դեպ, ժամանակ առ ժամանակ կարծես թե գլխացավանք է դառնում իր հզորությամբ, մանևրելու սովորությամբ, առաջնորդի կերպարով հեռուն գնացող ռազմավարությամբ: Իսկ իրականում` ա'խ այդ Սահմանադրական խորհուրդը...
Այն, որ մարդկության պատմության ընթացքում հայության պատկառելի հատվածի հանդեպ իրականացրած զազրելի ոճրագործությունը ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ է, դա լռելյայն ընդունում է և Թուրքիան, ու կույրերին անգամ տեսանելի է. վկան` թուրք իրավապաշտպանների և առաջադեմ մտավորականության հորդորները, սակայն մի?թե գոնե բարոյականությամբ երիտթուրքերին ոչնչով չզիջող պաշտոնական Անկարան չի գիտակցում, որ դարձել է շինծու քաղաքականության շանտաժի զոհ, խամաճիկ և բռնաբարվածի հոգեբանությամբ շարունակում է արդարացնել իր կողմից որդեգրած ժխտողական կեցվածքը` համակարգված հռետորաբանությամբ ու էժանագին բեմականացումներով թուրք ժողովրդից թաքցնելով պատմական ճշմարտությունը` ակամայից դառնալով Հրանտ Դինքի սպանության պատվիրատուն, թշնամանք ստեղծելով հարևանների միջև: Ցավալի է, բայց փաստ, որ, այո', գիտակցում է, և կարողանում է փոխզիջումներ անել` ի հաշիվ հարևանների, միայն թե չառերեսվի պատմության սեփական կնճիռներին: Թերևս հասկանալի է, որովհետև առերեսում, կնշանակի ճանաչում, դատապարտում, փոխհատուցում, կարճ ասած` աշխարհաքաղաքական նոր մուտացիա:
Հետևաբար հարց է առաջանում. պատրա?ստ է արդյոք երկբևեռ թվացող քաղաքական աշխարհը լայնամասշտաբ փոփոխությունների ու վերադասավորումների: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իննովացիոն լաբորատորիա ընկալվող մայրաքաղաքում է ի թիվս այլ քաղաքական մոդելների գեներացվել վերջին ժամանակներս բազմակարծությունների տեղիք տված հանրահայտ Պետերսի քարտեզը, իսկ վերջինս էլ համարելով այդպիսի գործընթացների համար նախատեսված յուրահատուկ աշխարհաքաղաքական էսքիզ` ապա միանշանակ է, որ` այո:
Հիմք ընդունելով մեգաքաղաքական ներկայիս զարգացումները` առաջին հայացքից թվում է, թե Թուրքիայի այժմյան հանրապետության արտաքին քաղաքականությունն առավել խոցելի է, քան նախորդ վարչակարգերի ժամանակ: Բնավ էլ ոչ, անգամ քաղաքական ռոմանտիկներն այդ կարծիքին չեն, քանի որ այս ամենը բացառելու համար առկա են թե' օբյեկտիվ և թե' սուբյեկտիվ մի շարք գործոններ. վերջապես ու?մ և ինչու? է անհրաժեշտ Թուրքիայի դեգրադացիան:
Հրեական հոլոքոստի միջազգային ճանաչումը պատմության մեջ ցայժմ բացառիկ ու եզակի երևույթ է: Եթե պարտված ու կապիտուլացված Գերմանիայի պարագայում հրեաների ցեղասպանության ճանաչումը հանգեցրեց համընդհանուր շահերի բաշխման անխուսափելի կոնսենսուսի, ապա նույնը չի կարող վերաբերել Մեծ քսանյակի և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային:
Անկախ վերլուծության արդյունքներից` եկեք մի պահ պատկերացնենք, թե Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ տեղի է ունենում աշխարհաքաղաքական հրաշք` Թուրքիան անցնցում ընդունում է պատմական սպանդը, այսինքն` ճանաչում, դատապարտում և փորձում է հատուցել թե' բարոյապես, որն անհնարին է, թե' ֆինանսապես և թե' տարածքային առումով: Առաջին երկուսի դեպքում մարդկային գերզարգացած ուղեղը կմտածի լավագույն արդարացումներ ու լուծումներ, իսկ երրո?րդը: Այստեղ խնդիրը ոչ թե աշխարհագրությունն է (չնայած փշրանքների) , այլ` էթնոգրաֆիական անհամատեղելիության, հայկական ռեսուրսի սակավության և կենսահոգեբանական գործոնը. սրանք հիմնախնդիրներ են, որոնց լուծումը պետք է փնտրել ժամանակի ու տարածության հարթությունում:
Այնուամենյնիվ, բոլորն էլ հասկանում են, որ ներկայումս Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական պարադոքս է, անիրականանալի դոգմատիկ աքսիոմ, որի վերջնական հանգուցալուծմանը հասնելու համար միայն լոբբիստական ու միջկառավարական ջանքերը բավարար չեն: Այսքանը գիտակցելով հանդերձ` անհրաժեշտ է հուսալ, որ արդի համաշխարհային պատմության մեջ Հոլոքոստի ճանաչումը կդառնա նախատիպ այն ժամանակ, երբ ի հեճուկս թուրքական նախապայմանների` կասկածի տակ դնելով ցեղասպանության իրողությունը ոչ թե նախաձեռնենք պատմաբաններով համալրված ենթահանձնաժողովներ, այլ, իբրև անկառավարելի զենք, ներգրավվենք աշխարհասփյուռ հայության գիտական պոտենցյալը:
Ահա այսպիսի քաղաքականությամբ տրանսֆորմացիայի կենթարկվի բազմաբևեռ աշխարհի հայացքներն ու պատկերացումները, աշխարհընկալումներն ու համարժեք գործողությունները: Ասել է թե` Շահի և Ուժի կենսափիլիսոփայությունը ստիպված կկոնսոլիդացնի համամարդկային իրական արժեքները, ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը:
|
Нравится
0
Не нравится
0
6378 | 0 | 0 | 0