Идет загрузка...
Сегодня:  Среда, 26 Июня, 2024 года

Статьи

Բանաստեղծություններ

01:51, Пятница, 09 Марта, 2012 года
Բանաստեղծություններ
    
    
    
    
    
    
    
    
    
     Աշխարհընկալում
    
    
     Մարդիկ թիթեռ են` գորշ կամ գույնզգույն,
     Որ չես տարբերում` միջատ, թե` թռչուն,
     Բայց հաստատ գիտես, որ վետվետում են
     Գարնան արևի շողերի նման:
    
     Կանայք գարուն են` տաք կամ սառեցնող,
     Որ չես դիմանում ցրտից ջերմացնող,
     Բայց հաստատ գիտես, որ դիմադրում են
     Թույլ, բայց կամակոր աշխարհի նման:
    
     Աշխարհը փուչ է` աչառու կամ բիրտ,
     Որ չես վստահում` սինլքոր, թե` կիրթ,
     Բայց հաստատ գիտես, որ առեղծված է
     Աստծո վիթխարհ էության նման:
    
     Աստված հավերժ է` անեղծ կամ օտար,
     Որ չես մտորում` անգութ կամ արդար,
     Բայց հաստատ գիտես, որ սարսափում են
     Որդուն կարոտած հայրերի նման:
    
     Հայրը դրկից է` բարի կամ նախանձ,
     Որ չես կասկածում` ազնիվ, թե` վեհանձն,
     Բայց հաստատ գիտես, որ ճերմակում են
     Կյանքից վախեցած մայրերի նման:
    
     Մայրերն աստված են` քնքուշ կամ ջղայն,
     Որ չես աղոթում` բարձր, թե` անձայն,
     Բայց հաստատ գիտես, որ անաղարտ են
     Հուզված մանուկի արցունքի նման:
    
     Մանուկները որդ են` քաղցր կամ չքնաղ,
     Որ չես անտեսում` անուշ, թե` անհամ,
     Բայց հաստատ գիտես, որ անբասիր են
     Կյանքիդ երջանիկ օրերի նման:
    
     Կյանքն ակնթարթ է` անծայր կամ կիսատ,
     Որ չես հասկանում` լի, թե` անիմաստ,
     Բայց հաստատ գիտես, որ հիասքանչ է
     Սիրո բերկրալի սպասումի նման:
    
     Սերը տեսիլք է` աղոտ կամ լուսե,
     Որ չես գիտակցում` այն կա, թե չկա,
     Բայց հաստատ գիտես, որ քեզ տանջում է
     Դիպուկ ու կծու խոսքերի նման:
    
     Խոսքերն ական են` մահացու կամ ճիշտ,
     Որ չես կռահում` ցավոտ, թե` բուժիչ,
     Բայց հաստատ գիտես, որ հետադարձ են
     Հայերի շինծու հեգնանքի նման:
    
     Հայերը սուրբ են` խեղճ կամ խաբեբա,
     Որ չես ենթադրում` փերի, թե` գազան,
     Բայց հաստատ գիտես, որ աննման են,
     Սիրուն` տողերիս գրողի նման:
    
     Ես մահկանացու եմ` առողջ կամ հիվանդ,
     Որ չեք էլ զգա` անխելք,թե` գիտակ,
     Բայց հաստատ գիտեք, որ ես էլ մարդ եմ,
     Անպաշտպան, այնպես բոլորի նման:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
4428 | 0 | 0
Facebook