Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

ԿՆԵՐԵՍ

Vika Harutyunyan
Автор:
Vika Harutyunyan
01:50, Суббота, 16 Марта, 2013 года
ԿՆԵՐԵՍ
     Կներե՛ս ինձ...դու ինձ չես հասկանա, բայց մեկ է, ասում եմ քեզ, որ հետո ինձ մեղավոր չզգամ ինքս ինձ առաջ...Դու դժվար էլ պատկերացնես, թե ինձ համար ինչ ծանր է գրել այս բառերը, ինչքան ցավոտ ու արցունքոտ է խոսել սեփական բաց-երի, թերությունների մասին, գիտակցել, որ իմ երազած կյանքը, աշխարհը ուղղակի իմ երևակայության արդյունքն է, իմ գրած պատմույունների անիրական ու երազե աշխարհի մի մասնիկը...Ուղղակի ոս գիտեմ, որ այն աղջիկը չեմ ում մասին դու երազել ես...ես քո երազներում հայտնված սպիտակ շորերով արքայադուստրը չեմ....ես այն կերպարը չեմ, որ դու կերտել ես քեզ ծանոթ աղջիկներից, գրքերի ու ֆիլմերի հերոսներից ու նաև քո սիրելի մայրիկի կերպարից...միգուցե և ծիծաղելի է, բայց ես նրաց նման լավը չեմ...ես այն նուրբ, քնքուշ, լացկան, նեղացկոտ, փափկասիրտ, զգայուն ու խելառ աղջիկը չեմ, ում դու կուզենայիր ծաղիկներ, նվերներ, փափուկ խաղալիքներ, սիրուն անակնկալներ ու սեր նվիրեիր.....ես այն մարդը չեմ, ում դու կցանկանայիր պատմել քո խնդիրների մասին, նեղված կամ տխուր ժամանակ գլուխդ դնեիր ուսին ու հանգստանանիր, ով քեզ խելացի խորհուրդներ կտար, ում գրկում դու քեզ սիրված կզգայիր...չէ՛...ես այդ մարդը չեմ...ես չեմ կարող այդ խորհուրդները տալ, որովհետեվ ճիշտ խորհուրդներ տվող մարդը իր խորհուրդներով ուղղում է իր կյանքի սխալները...ես այն մարդը չեմ, ով կարող է դառնալ քո «միակը» , նեղ ու լավ օրերի ընկերը, սրտիդ ամենակարևոր մասնիկը...կյանքիդ իմաստը...Դու չափազանց լավն ես իմ ընկերը, ընտրյալը լինելու համար... ՀԱ՛, ես այսպիսին եմ ու չեմ էլ կարող փոխվել....ինչքան էլ դա ուզեմ... դա իմ ուժերից վեր է...միգուցե անհնար...
     Հա՛, հա՛, կներե՛ս, կներե՛ս, որ իմ այս խոսքերով ձանձրացրի ու նաև հիաստափեցրի քեզ... Կներե՛ս, որ քո մասին եմ մտածել, քեզ եմ երազել. սպասել, որ քեզ համար անհանգստացել, քեզանից սեր ու ուշադրություն եմ սպասել, նեղված ժամանակ քո կարիքն եմ զգացել....ցանկացել եմ գրել, զանգել կամ էլ խոսել, բայց չեմ արել, հասկանալով, որ հետո շատ եմ փոշմանելու... Այս բառերն էլ ասում եմ քեզ միայն նրա համար, որ փոշմանել եմ իմ այս զգացմունքների, հույսերի, երազանքների ու իմ այս ցնորված աշխարհում մենակ ու անպաշտպան ապրելու համար...
     Հա՛, միգուցե սխալ եմ արել, որ կյանքիս ամենալավ պահերը, երջանիկ վայրկյանները արցունքներով ու տխրությամբ եմ լցրել քո մասին մտացելով....Ամեն անգամ մարդկանցից փախչելով, աշխարհից ու բոլորից թաքնվելով իմ մեջ սպանել եմ արցունքներս... ինքս իմ ձեռքերով անզգա մարդասպանի պես իմ մեջ խեղդել եմ այն ձայնը, գոռոցը, որ միշտ ցանկացել է դուրս թռչել կրծքիցս, պատռել սիրտս ու սպանել ներսիս բոլոր ցավերը..... Բայց մեկ է, ես չեմ փոշմանել, որ իմ սրտում ծնված առաջին սերը քեզ եմ նվիրել...որ սիրել եմ քեզ գժի պես...բայց հասկացել եմ, որ անհաս ես ինձ համար... որ ես պարզապես արժանի չեմ քեզ...
     Չգիտեմ...բայց այս ամենից հետո ինձ միայն մի բան է մնում ասել... ԿՆԵՐԵ՛Ս...... Կներե'ս ինձ ամեն ինչի համար, կներե'ս, որ սիրել ու դեռ սիռում եմ քեզ..... ԿՆԵՐԵ՛Ս...
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
3
Не нравится
0
14570 | 12 | 0
Facebook