Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

Աշնանային Երեկո

Vika Harutyunyan
Автор:
Vika Harutyunyan
03:29, Пятница, 15 Февраля, 2013 года
Աշնանային Երեկո
    

Նա սիրում էր աշունը: Նրանք ինչ-որ ընդհանուր բան ունեին՝ անտեսանելի մի շղթա, որ կապում էր նրանց բոլորից թաքուն, բայց և բոլորի աչքերի առաջ: Նա սիրում էր աշունը ողջ էությամբ...սիրում էր երկնքի անհուն աչքերից հոսող սառը արցունքները, որոնք անձրև դարձած, հոսում էին նրա այտերի վրայով ու եթերային քնքշությամբ հպվում շուրթերին....սիրում էր քամու սիրալրիր թովչանքից սեթևեթանքով խշշացող տերևների ձայնը... սիրում էր այն աչքերը, որով աշունը իր տխրության միջից ժպտում էր իրեն, ընկերաբար գուրգուրում.... Բայց այս ամենից բացի կար մի գեղեցիկ պատճառ.. նա սիրում էր աշնանային խենթությունները, ինչպիսին իր աշնանային սիրավեպն էր... Այդ պատմությունը գեղեցիկ էր..գունավոր, ռոմանտիկ, բայց և թախծոտ ու կարոտով...
     Նրանք սիրում էին իրար մաքուր ու իրական սիրով.. գեղեցիկ խոստովանուտյուննոեր, փոխանակվող հայացքներ, աշնանային ռոմանտիկ զբոսանքներ, լռություն, սառը անձրև, տերևաթափ ու սեր....Նրանք ժամերով քաըլում էին, անվորջ զրուցում... միասին մտքերով ստեղծում այն ապագան, որով ցանկանում էին ապրել...Աշնան գրկում նրանք մոռանում էին ժամանակի զգացողոթյան մասին տեղափոխվում անիրական մի աշխարհ, ոնտեղ նրանք երեքեվ էրն՝ 2 սիրող սիրտ ու աշուն.....
     Անցան օրերը...Նոյեմբեր....աշնանային զորահավաք...Տղան պետք է գնար ծառայելու..Աղջիկը գիտեր այդ մասին, բայց մեկ է չէր կարողանում համակերպվել այդ մտքի հետ. 2 տարի հեռու լինել սիրած էակից, չտեսնել նրան, չզգալ նրա ջերմությունը, սերը, չլսել այն խոսքերը, որոնք այնքան հարազատ ու հաճելի էին իր սրտին ու ականջներին...իր սառը ձեռքերով

չբռներ տղայի ջերմ ձեռքերից ու չտաքանար նրանց ջերմությամբ...նա հասկանում էր այս ամենը, բաըց չէր ցանկանում ցույց տար էն ցավը, որ ինքն էր զգում: Այլևս անհնար էր ինչ-որ փոխել...: Նրա սիրելին պետք է գնար բանակ, կատարեր իր պարտքը անկախ ամենքից ու ամեն ինչից, իսկ իրենց սերը, նպատակները, երազանքները պետք է անցնեին 2 տարվա փորձությունը: Ի՞սկ տղան... նա ծանուցագրիը ձեռքին չգիտեր՝ինչպես է նայելու սիրած աղջկա աչքերին, ինչպես է նրան հրաժեշտի խոսքեր ասելու, ոնց է 2 տարի դիմանալու առանց նրա քնքշության, ոնց է գլուխը հանգիստ բարձին դնելու.... նրանք մտածում էին իրարից առանցին, իրարից շատ հեռու, բայց երազում էին միևնույն բանը... նրանց ցանկացածը մեկն էր. չկորցնել միմյանց ու այն սերը, որ իրենց սչտերում էր, որը պատրաստ էին պահպանել ողջ կյանքում....
     Եկավ այն օրը, որը թերևս ամենածանրն է սիրահարների համար. հրաժեշտ կամ էլ բաժանում 2 տարով...:
     Աշուն... անձրև...տերևաթափ....զբոսայգի... դատարկ ու թաց նստարաններ...անթափանց լռություն...., .լիալուսին... աշնանային թափծոտ երեկո... ու 2 հոգի իրար դիմաց կանգնած նայում էին իրար ու ոչ մի խոսք, ոչ մի հնչուն որ կարող էր խախտել այդ լռությունը: Վերջապես տղան բարձրացրեց գլուխն ու ասաց. «Վաղը գնում եմ..»: Աղջիկը այլևս չկարողացավ զսպել արցունքները. նրանք դանդաղ հոսեցին այտերի վրայով ու խառնվեցին անձրևի սառը կաթիլներին...Նա, առանց գլուխ բարձրացնելու, արցունքախառն ձայնով ասաց. «Գիտեմ...» Նրանք էլի լռեցին...էլի ոչ մի ձայն... «Կսպասես ինձ չէ՞, ինչ էլ որ լինի..»: Աղջիկը չէր կարողանում արտասանել նույնիսկ «այո» բառը, սրտի զարկերը չէր զգում, ժամանակը կանգ էին առել..բայց նա ասաց այն, ինչ յուրաքանչյուր զինվորի հույսով է մղում բանակ, արտասանեց այն բառը, որը դեղ է նույնիսկ մեռնեղ զինվորի համար. «Այո՛, խոստանում եմ, կսպասեմ...»: Եթե լիալուսինը արտասվել իմանար, ապա նա էլ չէր խնայի իր արցունքները, որովհետեվ նույինսկ անզգա մոլարակի տիեզերական սառնությունը կմոխրանար այդ տեսարանի առաջ...Խոսքերն այլևս ավելորդ էին. աղջիկը բնության անսահմանության մեջ, Աստծո առաջ, երկնքի վկայությամբ, աղոտ լիալուսնի սառը գրկում, աշնանային երեկոյի օրհնությամբ տղային խոստացավ սպասել....
     Զինվորական ծառայություն...սղան կարդում է իր զինվորական երդումը... Կարդացած ամեն մի բառի հետ հիշում աղջկան, աշնանային այն երեկոյին նրա տված խոստումը: Հիշելով այդ ամենը՝ նա հավատարմության երդում տվեց իր հայրենիքին ու մի սուրբ երդում իր սիիրելիի... երդում, որի մասին գիտեին միայն ինքն ու իր սիրտը.... Սկսվեց ծառայությունը...24 ամիս..104 շաբաթ... 731 օր..: Ծառերից թափվում էին աշնանային չորացած տերևները՝ օրացույցի անցած օրերի պես....: Կարոտը մաշում էր նրանց... Աղջիկը հպարտ էր, որ իր զինվորը ծառայում է, անքուն գիշերներ է անցկացնում Ղարաբաղի անխախտ սահմանին, որ ինքը գիշերը գլուխը խախաղությամբ դնի բարձին, որ ամեն անգամ գլուխը հպառտությամբ բարձրացնի «զինվոր» բառը լսելիս...Պոկվում էին և՛ ծառերի չորացած տերևները, և՛ օրացույցի անցնող օրերը. ժամանակն ու տարածությունը ամրապնդում էր նրանց սերը, իրար ավելի ամուր կապում սրտերը.....
     Եկավ աշունը... նոյեմբեր... ծառերից պոկված վերջին չորացած տերևի հետ պոկվեց նաև օրացույցի վերջին էջը.... Աշուն... անձրև ... քամի... տերևաթափ... էլի նույն զբեսայգին... նույն դատարկ ու թաց նստարանները... անթափանց լռություն... լիալուսին... աշնանային թախծոտ երեկո ու էլի 2 հոգի... մի զինվոր ու մի աղջիկ... իրար դիմաց կանգնած նայում էին իրար աչքերի մեջ... աշնանային երեկոն ու այդ պատկերև լռացնում էին բոլոր ճգրված տողերը, չասված բառերը..Տղան բռնեց աղջկա ձեռքից, նայեց նրա պայլուն աչքերին....: Նորից ոչ մի խոսք...միայն փոխանակվող հայացքներ.... Տղան աղջկա ձեռքի մեջ դրեց մատանի... Աղջկա շուրթերը հուզմունքից դողում էին...էլի արցունքներ. «Կամուսնանա՞ս ինձ հետ»: Այս խոսքերը սթափեցրեցին աղջկան... էլի նույն զգացմունքները ինչ 2 տարի առաջ, էլի նույն հուզմունքն ու էլի նույն պատասխանը. «Այո՛...»: Այս բացակա բառերը լրացրեցին նրանց երջանկության բաց հատվածը.... Նրանք նշանվեցին Աստծո առաջ, երկնքի վկայությամբ, աղոտ լիալուսնի սառը գրկում, աշնանային երեկոյի օրհնությամբ.....: Նրանք միասին քայլեցին դեպի աղջկա տուն: Գեղեցիկ խոսքեր, բանաստեղծական տողեր, անսպառ խոստովանություններ ու 2 հոգի, իրար ձեռքից բռնած, քայլում էին աշնանային երեկոյի շղարշի տակ..: Աղջիկը հրաժեշտից հետո բարձրացավ տուն, իսկ տղան մարգարիտ գտած լողորդի պես անսահման ուրախությամբ հեռացավ...... Նա երջանիկ էր. մտքում միայն երազանքներ, երազանքներ, երազանքներ ու նա...: Նա աներևութացել էր աշխարհի երեսից, չէր նկատում ոչինչ....չնկատեց նույնիսկ դիմացից եկող մեքենան......
     Փողացային աղմուկ.... հավաքված մարդիկ... խելակորույս վարորդ..., իսկ նրանց առջև 20-ամյա զինվորի արնաթաթախ մարմին.., .լճացախ արյուն..տաք գոլորշի...
     Աշուն... երեկո... բայց ոչ մի տերև, ոչ մի քնքշագին քամի, ոչ մի ջերմացնող հայացք...սառնություն, ցուրտ քամի... ցավ ու կսկիծ, իսկ նրանց գրկում սառը գերեզմանաքար.... Նա արդեն ատում է աշունը.. ատում է իրէ այնքան սիրած աշնանային երեկոները...ատում է այն ընկերական ու ջերմ հայացքը, որը աշնան թախիծի միջից երբևէ գուրգուրում էր իրեն: Աշնան սառնությունը քարացրեց աղջկա սիրտը. նա էլ առաջվանը չի, էլ չի կարող սիրել; Աշնան քամին չորացած ու դեղնած տերևների պես դեպի անորոշություն քշեց իր սերը և իր չորացած տերևների հետ գիշերվա անորոշության մեջ փշրեց իր զինվորի կյանքը...... Այլևս ոչինչ չկա անցյալի աշնանային երեկոներից, մնացել է միայն մատանին... Մատանին... Աղջիկը սղայի գերեզմանի առաջ խոստացավ այն կրել ընդմիշտ... նա նշանվեց աշնանային այն երեկոյի հետ... նա դարձավ աշնան տիրակալի հարսնացուն, նրա մելամաղձոտ մթնշաղի գերուհին...
     Ասում են՝ այն օրվանից ամեն տարի աշնանը գերեզմանատանը մի զինվորի գերեզմանաքարի առաջ, խենթ ու խելագար մի աղջիկ է լալիս.... ծնկի է գալիս գերեզմանի առաջ, դողացող ջեռքերով սրբում վրայի փոշին, եղունգներով խելագար վհուկի պես ճանկռոտում քարին գրվածը. «Հիշու՞մ ես աշնանային այն երեկոն»: Բայց նույնիսկ նրա ու արյունլվա մատերն էին անկարող այդ քանի վրա գոնե մի տառ փոխել.... փոխել անցյալը...: Այդ քարե տառերը ուղղակի արյունոտվում էին... արյունը հոսում էր նրանց վրայով... լղոզում քարը...հասնում գետնին ու կորչում հողի մեջ...բայց ոչինչ չէր փոխվում..... ոչ մի տառ...
     Նա այդ գերեզմանատան աշնանային երեկոների աներևույթ ուրվականն է, գիշերային մթնշաղի դժբախտ փերին: Նա միշտ թափառում է գզգզված մազերով, պատառոտված շերերով սարսափելի ու սատանայական քրքիջով... Նույնիսկ անցորդների մեյ նա փնտրում է միայն մեկին, այն զինվորին, ում աշնանային այն երեկոն ընդմիշտ տարավ իր անսահման գիրկը... Նա դեռ ատում է աշունը... աշնանային այն երեկոն, իսկ քաղաքում ամեն աշուն լսուն են խելագար ուրվականի մահասարաուռ ***աղը... նրա շուրթերից անընդհատ լսում միևնույն բառերը.. նույն խոսքերը. «Ատում եմ, ատում աշնանային այն երեկոն.........» :


    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
2
Не нравится
0
14412 | 9 | 0
Facebook