Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ՈՒ ՀՊԱՐՏ ԵՄ

Vika Harutyunyan
Автор:
Vika Harutyunyan
00:12, Четверг, 09 Мая, 2013 года
ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ՈՒ ՀՊԱՐՏ ԵՄ

Ամեն կին, երբ եկեղեցու խորանում «այո» է ասում քահանային, Աստծո առջև հավատարմության երդում է տալիս իր սիրած էակին, բոլորից թաքուն իր սրտի ամենատաքուկ անկյունում փայփայում է մի նվիրական երազանք. զավակ ունենալ իր սիրելիից: Երազում է, որ կգա այն օրը, երբ իր տան անդորրը կխախտվի մանկան լացից, ապա՝զրնգուն ծիծաղից: Նա կնայի իր մանկան անմեղ աչքերին ու այդ աչքերում կտեսնի այն լուսավոր ու պայծառ ապագան, որը նա ցանկանում է կառուցել իր զավակի համար.....ապագա, որտեղ նա ազատ է ու երջանիկ: Ա՛յո, հենց այդ նույն ապրումներն է ունեցել 22 տարի առաջ բանակ երկնած իմ ժողովուրդը: Նա նույնպես մայրական գորովալից սիրով նայել է իր զավակի աչքերին ու նրա այդ աչքերի անհուն խորության մեջ տեսել է իր զավակին, իր անմահության խորհուրդին: Նրա ծնած մանուկը՝ հայոց պանծալի բանակը, թրծվեց հայրենի լեռների քամիների շնչով ու արդեն 22 տարեկան է, քսաներկուամյա մի դյուցազուն, որ արդեն դարձել է իր մոր երազած որդին, նրա փայփայած երազանքների ու թաքուն հույսերի կրողը: Նա ազատ է ու հզոր, և աննկուն ոգու արիությամբ իր առնական բազուկներով պաշտպանում է իր մորը, մայրենին և հայրենի հողը........: Նրա մայրը երջանիկ է, նա կարող է պարզ ճակատով ու անթաքույց հպարտւտյամբ նայել աշխարհին ու ասել . «Ա՛յո, ես կարողացա ծնել ու սնել մի զավակ, որը հիմա պատվով կանգնած է բոլորիդ դիմաց: Որդի, որը հիմա դարձել է իր նախնիների ցասումը ու իր սերնդի ապագայի մշուշապատ թունելի ջահակիրը»: Հիմա մենք ազատ ենք ու հզոր, բայց չպետք է մոռանանք, որ այս խաղաղությունը մեզ պարգևել են մեր նախնիները: Եթե մենք թերթենք մեր պատմության արյունոտ էջերը, ապա այդ էջերի հազարամյա փոշու միջից վեր կհառնեն մեր անվեհեր նախնիների անսասան ոգիները: Կան մեռածներ, որոնց անհնար է թաղել: Նրանք կոչված են վառ պահելու հայրենասիրական հուրը մեր հոգու: Մենք եղել ենք հզոր, անսասան ու աննըկուն, սակայն պատմությունը ժամանակի ընթացքում մեզ սովորեցրել է իր թերևս ամԵնաբարդ, բայց միևնույն ժամանակ իր ամենապարզ կանոնը.միշտ չեն հաղթում: Ա՛յո, եղել է նաև այդպես. բախտի անիվը հաճախ է թեքվել մեզանից: Հոսել է հազարավոր զինվորների արյունը: Արյան ծովեր ու հենց այդ ծովերն են կարողացել իրենց զորությամբ թեքել այդ անիվը: Նրանց յուրաքանչյուրի խոցված սրտի արյան կաթիլները լճացել, դարձել են հող, հայրենիք, որի վրա հիմա մենք կանգնած ենք հաստատ: Բայց ոչ մի լավ բան հավերժական չի, ու արյան գնով վաստակած հողի ամեն մի փշուր անհրաժեշտ է եղել պահպանել:

1915թ. ամենաարյունոտ էջը մեր պատմության մեջ: Սև ժապավենով երիզված այս թվականը մենք հիշում ենք սրտի դառը կսկիծով: Այդ օրերին մարեցին բոլոր մարդկային երազները, հանգան առաջին սիրով լցված սրտերը, փշրվեցին ապագայի մասին արդեն սին հույսերը: Այդ տարտարոսում բացվեցին ծանր դարպասները դեպի դժոխք, դեպի անորոշություն: Անցնում էին օրեր, ամենուրեք սարսափ ու այդ տաղտկալի մղձավանջը սկսում էր թանձրանալ: Սև մշուշը ապագայի նկատմամբ վարագուրում էր նաև ներկան ու թվում էր՝ եկել է վերջը: Բայց դա միայն թվում էր, քանզի հայոց ազգը դատապարտված չէր ոչնչացման: Նրանց երակներով հոսում էր իրենց նախնիների ըմբոստ արյունը, նրանց հոգին ձգտում էր դեպի առաջ, դեպի վեր, դեպի ազատություն ու դեպի ապագա: Նրանք դուրս են գալիս այդ տարտարոսից, դրանից դուրս մեկ այլ աշխարհ էր, աշխարհ, որտեղ պետք էր ապրել: Մենք կարողացանք անել դա: Հիշեցրինք աշխահին, թե ով է հայ ազգը, հիշեցրինք, որ հայ կնոջ կրծքի տակ է սաղմնավորվել այն Հայկը, որի անունից մինչև հիմա սարսափում է մերօրյա թշնամին, հիշեցրինք, որ մենք ենք ծնունդ տվել այն Տիգրանին, ով իր բռի մեջ էր պահում ծովից ծով Հայաստանը, հիշեցրինք, որ մեր բնաշխարհում են Վարդանը, Վասակը........ Ա՛յո, հայորդի էր այն Վասակը, ումից սարսափում էր պարսկական արքունիքը, որի բազկի ուժի տակ նսեմանում էր արքայից արքան: Մերն էր այն քաջ Վարդանը, ով իր սափական մոր, զավակի, մտերիմների, հարազատ զինվորների դիակներով սանդուղք պատրաստեց ու նրա աստիճաններով հայ ժողովրդին տարավ դեպի ապագա......
     Արցախյան հերոսամարտ. Եվս մի արյունոտ էջ մեր պատմության մեջ: Ոմանք այս տարիներն ընդունում են ցավով ու սրտի դառը կսկիծով, ոմանք՝ դառնությամբ, իսկ ոմանք էլ՝ պարզապես մեծ փառքով: Ճիշտ է, թերթված է պատմության այդ էջը, անցյալում է մութ ու ցուրտ տարիների սարսուռը, սակայն կա մի բան, որ մենք բոլորս հիշում ենք.Արցախը ուներ պաշռպանության կարիք: Դատարկ մնացին համալսարանները, անմշակ՝ հողերը, որբ դարձան մանուկները, փշրվեցին շատերի սրտերը ու հայ ազգի բոլոր երիտասարդները մի վայրկյանում դարձան զինվոր ներ. թշնամու դիմաց կանգնեց մեր ժողովրդի զավակը՝ բանակը: Նրա թիկունքին կանգնեցին մերօրյա վարդանները՝ Վազգեն Սարգսյան, Մոնթե Մելքոնյան.......... Նրանք գլուխները բարձր կանգնեցին թշնամու առաջ ու տրորեցին նրան՝ ցույց տալով իր արժանի տեղը: Նրանցից յուրաքանչյուրը կռվում էր անձնվեր, ոչ ոք չէր վախենում թշմանու գնդակներից, նրանք գիտերն, որ իրենց թիկունքից նայում է մի ամբողջ աշխարհ, իրենց հույսով սպասում են տանը, իրենց վրեժին ծարավ են իրենց պապերը, բայց իրենց վրեժին ամենից շատ սպասում են իրենք.......... Նրանք արեցին դա. խլեցին թշնամու կեղտոտ ու պաղծ ճիրաններից իրենց սուրբ օրրանը: Այս հաղթանակին մենք հասանք արյան գնով, մեր երիտասարդ զինվորների կյանքի գնով: Շատերն կարող էին չգնալ, այլ սպասել......... բայց ոչ, դա անհնար էր, հայրենի հողը կանչում էր նրանց, զգում նրանց կարիքը ....... Մենք հիշում ենք նրանց, հիշում ենք բոլորին ու մեր խաղաղ կյանքի ու այս պարզ երկնքի համար պարտական ենք նրանց: Նրանց զավակները հիմա արդեն զինվորներ են, հպարտ զին-վորներ, քանզի նրանք ոչնչով պակաս չեն իրենց հայրերից, նը-րանք նույնպես կանգնած են սահմանի անխախտ գծի վրա ու նրանց նույն հույսով նայում են բոլորը....... Բայց չնայած այս ամեն ինչին կան մարդիկ, ովքեր քնելուց առաջ միշտ աղոթում են Աստծուն, շնորհակալություն հայտնում նրան իրենց խաղաղ կյանքի համար: Բայց ի՞նչու են նրանք այդ ամենի համար շնորհակալ նրան, ի՞նչու չեն նրանք գոնե մեկ անգամ հիշում այն զինվորներին, ովքեր սահմանին՝ թշնամու ամենակուլ կանգնած, անքուն գիշերներ են անցկացնում՝ մեր հայրենիքի խաղաղ քունը պահպանելով: Այդ զինվորներն են պատերազմի դաշտում անմոռաց նետվում դեպի թշնամին ու խոցվում նրա գնդակներից: Աստվածները երբեք չեն իջնում իրենց մշուշապատ բարձունքներից ու մարտի դաշտում չեն կռվում թշնամու դեմ, արյուն չեն հեղում: Նրանք իրենց անհասանելի բարձունքներից նայում են ներքև ու տարվում մարդկային անբացատրելի կրքերի բախումով: Իսկ մենք շնորհակալություն ենք հայտնում աստվածներին.............. Բայց քսաներկուամյա բանակի յուրաքանչյուր զինվորի սրտում կա մի փափագ, նվիրական երազանք, որը բոլորինս է. ցանկանում են, որ Մասիսի ձյունափառ գագաթին հավերժ ծածանվի հայոց եռագույնը, Սասունի քնած հողը զարթնի զուռնի ու դհոլի հնչյուններից, Մշո երկիրը ցնծա քոչարու ձայնից, և միայն սրանից հետո մեր նախնիները կկարողանան հանգիստ քնով ննջել..........: Մեր քսաներկուամյա ըմբոստ պատանին ձեռնոց է նետելու արար աշխարհին, բոլորի աչքերի առաջ այրելու է Թուրքիայի դրոշը ու հենց այդ դրոշի մոխիրներով է փարատելու մեկուկես միլիոն անմեղ նահատակների չսպիացած վերքերի ցավը ու հենց այդ պատանին է հույսերի, երազանքների, անուրջների ու հավատի անծայրածիր անապատներից գտնելու մեր ավազահատիկը.......

Սա մեր անցյալն է, անցյալ, որի վրա կառուցվում է մեր ներկան, որի վրա դրվում են ապագայի հիմնասյուները….. ու ես ամեն անգամ գլուխս հպարտությամբ վեր եմ բարձրացնում մեր անցյալի պատմության ոսկե տողերը կարդալիս….հպարտանում եմ, որ ես «հայ» ազգի զավակ եմ, նրա մի մասնիկը, լուսավոր ու փառավոր ապագայի ջահակիրներից մեկը, հպարտ եմ որ իմ հոգու վրա կրում եմ նրա անցյալի սխալներն ու սխրանքները….. հպարտ եմ ու հավատում եմ նրա ապագային…..

Իմ սիրտը երիտասարդ է, ու նա երազում է, երազում անվերջ, բայց կա մի երազանք, որ միայն իմը չէ, այն բոլորինն է: Բայց այդ երազանքի մասին կգրեմ ես, առանց վայրկյան անգամ վարանելու կասեմ, որ ցանկանում եմ, որ ո՛չ մի զինվոր չխոցվի գնդակից, ո՛չ մի մայր չարտասվի իր զավակի անշնչացած մարմնի վրա, ո՛չ մի հայր չափսոսա, որ մարեց իր տան վառ ճրագը, ո՛չ մի սիրահար սև զգեստով չկանգնի իր սիրած զինվորի մահճի մոտ ու չողբա իր սիրելիի մահը, ո՛չ մի մանուկ չլինի որբ.....................
     Ես հավատում եմ, որ մեր բանակը իր ամուր բազուկներով կգրկի իր մայր ժողովրդին ու դա երբեք թույլ չի տա......................

Ես հավատում եմ:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
8034 | 2 | 0
Facebook