Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

ՍՊԻՏԱԿ ՎԱՐԴԵՐ

Vika Harutyunyan
Автор:
Vika Harutyunyan
23:39, Пятница, 19 Июля, 2013 года
     Առավոտ էր…. այն միակ առավոտը, որին աղջիկը ապասում է սրտի անսովոր թրթիռով.., որի մասին երազում է ամբողջ կյանքի ընթացքում, երբ արևը նրան այդ օրը ուրիշ ժպիտով է «բարի առավոտ» մաղթում, երց առավոտյան առանց ալարելու արթնանում քնից…, երբ հայելու առաջ սովորականից ավելի երկար է հիանում իրենով, կամ էլ այս անգամ ավելի շատ իր սպիտակ զգեստով….
     Այդ օրը տարբերվում է տարվա մնացած 364 օրերից…ամբողջ կյանքում միակն ու ամենահիշվողն է…այդ օրը ժամանակը սահում է իրար ձուլվող երկու սրտերի զարկերի հաճախությամբ…այդ օրը անսովոր ու յուրահատուկ է բոլորի համար. Նա արդեն հարս է, ճրագ, որ այրվելու է նոր օջախի համար, զարդ, որ ամբողջ կյանքում զարդարելու է իր կյանքի միակ տղամառդու կուրծքը, հույս, որ ջերմացնելու է ընտանիքին, կին, որ ամբողջ կյանքում հավատարիմ է մնալու այն տղամարդուն, ում խորանի առաջ «հնազանդ» եմ բառն է նվիրելու, ապագա մայր, ում կրծքի տակ ձևավորվելուէ ընտանիքի անդորրը խախտողը, 2 սրտերի սիրո ծնունդը՝ նրանց երեխան….:
     Նա իր աղջկական կամակորություններով էլ չի խաղա իր հոր նյարդերի հետ, : Այսօր արդեն վերջին անգամ հայրն իր գուգուրած ու սիրելի արքայադստերը խորան կտանի… հայրական խստությամբ ու հոգատարությամբ իր տան ծաղիկը կնվիրի ուրիշ ընտանիքի, իր արքայադստեր ձեռքը կդնի նրան արժանի արքայազնի ձեռքի մեջ ու նրան արդեն թագուհի կտեսնի….
     Նա կանգել էր հայելու առաջ….նայում էր…հիանում ճերմակ զգեստով…կոշիկներով…, բարց չէ, նա նման չի մնացած հարսնացուներին… նա այդ օրը կարող էր խաբել բոլորին, բայց ոչ իր սրտին…կարող էր իր՝ հրեշտակի ծիծաղով բոլորի վրա աշխարհի ամենաերջանիկ հարսնացուի տպավորություն թողնել, այո, այդ մարդկանց, բայց նա չէր կարողանում կեղծ ժպտալ հայելու առաջ… չէ որ այնտեղ նա տեսնում էր իր արտացոլանքը… նայել իր իսկ աչքերին ու խաբել. նա անկարող էր..:
     Մի քանի ժամ հետոնա խորան էր մտնելու, Աստծո սուրբ օջախում նրա օրհնությամբ հավերժ հավատարմության երդում է տալու մի մարդու, ում չի սիրում… սրտին ու նույնիսկ Աստծուն խաբելով «այո» էր ասելու մի մարդու, ով նրա համար պարզապես լավ ընկեր էր…. Նա այդ քայլին գնում էր գիտակցաբար..առանց ինչ-որ ճնշման….
     Ինչպես ցանկացած աղջիկ նա էլ էր ուզում սիրված լինել, ցականում էր ինչ-որ մեկի համար լինել կյանքի իմաստ.., բեկոր, որ կլրացներ նրա կյանքի հայելու բաց մասը…..
     Տարիներով սպասել…սպասել մեկին, ում համար ինքը ընկեր էր…ապրել նրա տված սին հույսերով… գիշերները քնել թաց բարձը գրկած, …անհույս սպասել, որ գուցե մի օր նա կփոխվի… կդադարի այդպիսին լինելուց…վերջապես կցանկանա ընդունել այն փաստը, որ իրենց միջև եղածը պատանեկան խաղ չէր կամ ժամանակ սպանելու յուրօրինակ ձև.. իսկ ինչքա՞ն սպասել երզանքների մշուշով պատված այդ օրվան...Արդեն հոգնել էր..անզոր էր ապրել ձևական ժպիտը դեմքին, խեղդող արցունքները կոկորդում...
     Նա մի պարզ բան ցանկանում. երջանիկ լինել..
     Ինքն իրեն խաբելով ընդունեց ամուսնության առաջակությումը... Նրա կողմից սա վրեժ չէր, կամ էլ սիրած տղային ուշքի բերելու միջոց, նա որոշել էր փոխել իր կյանքում ամեն ինչ, փոխել ինքն իրեն ու փոխել իր ներսի այն աշխարհը, որ ինքն էր կառուցել սին հույսերից, երազանքներից ու նրա խոստումերից....
     Տղայի համար «ամուսնանում եմ» խոսքերը չոր ապտակի պես անաղմուկ շրըխկացին դեմքին... Ականջներին չէր հավատում.. բայց չէի էլ զարմանում, գիտեր՝ գալու էր այն օրը, երբ աղջիկը հոգնելու է իր այդ պահվածքից, խաչ է քաշելու այդ խաղի վրա, խառնելու է բոլոր կեղծ խաղաթղթերն ու հեռանալու է…
     «Ամուսնանում եմ… ես նրա հետ երջանիկ կլինեմ…, - սա արդեն սպասված եզրագիծն էր… Տղայի ներսում զգացմունքների տարափ էր, գլխում քաոս ու կարկուտի պես թափվող բառեր, անսովոր կարգավիճակ…..Չէր կարողանում բառ արտասանել. Աղջկա դիմաց նստած՝ գլուխը կախ փորձում էր հասկանալ՝ ինչ է կատարվում.. ուզում էր ազատվել այդ դժոխքից… Աղջիկը նրան էր նայում… Ուզում էր լսել «մի՛ ամուսնացիր, խնդրում եմ, ես քեզ սիրում եմ, մնա ինձ հետ, ամեն ինչ լավ կլինի..»:
     Նա այդ բառերին էր սպասում, որոնց համար պատրաստ էր դեմ գնալ ընտանիքին, իր բարի համբավը տրորելով հրաժարվել ամեն ինչից ու գնար սիրած էակի հետ… փախչեր բոլորից, միայն թե նա ասեր…. Բայց…….տղան հանգիստ, առանց դեմքի որևէ միմիկայի, բարձրացրեց գլուխը, նայեց աղջկա աչքերին ու ասաց. «Երջանիկ եղի՛ր, բայց իմացիր, հարսանիքիդ սպիտակ վարդեր եմ ուղարկելու, գալու եմ հեռվից քեզ եմ նայելու ու օրհնելու եմ ամուսնությունդ…» Մի պահ նայեց աղջկա աչքերին ու… առանց շրջվելու հեռացավ..:
     Աղջիկը քարացել էր նստաց տեղում… դողում էր… Նրան թվում էր, թե սխալ է լսել, ուզում էր տղային հետ կանչել, որպեսզի նա կրկներ այն, ինչ ասել էր մի քանի վայրկյան առաջ, բայց մոմե արձանի նման քարացել էր ու չէր շարժվում…. Երևի ոչ մի մահկանացու չէր տեսել արտասվող արձան, բայց աղջկա աչքերից թափվեցին անզորության արցունքներ..., նրա քարե էությունը փշրվեց սառը արցունքներից... Նա անգիտակցորեն արտասվում էր, չէր էլ հասկանում թե ինչը այդպես կոտրեց իր ինքնավստահությունը..: Արցունքոտ աչքերի առաջ ջրից նոր հանած ժապավենի նման գնում-գալիս էին նրա հետ ապրած լավ ու վատ պահերը, նրա հետ անցկացրած ամեն մի րոպե ու վայրկյան…
     Սրբեց արցունքներն ու նրա աչքերի առաջ հայտնված երջանիկ ֆիլմն չքացավ...անցյալի հիշողություններից մնաց միայն տղայի խոստումը. սպիտակ վարդեր հարսանիքին…
     «Ճիշտ ես, ես երջանիկ կլինեմ ուրիշի գրկում…, բայց հիմարի նման քեզ սիրելով…»
     Եկավ այդ օրր…ու նա, , հարսի ճերմակ շորերով սպասում էր իր փեսացուին, այլ սպասում էր իր սիրած էակի խոստացած սպիտակ վարդերին… բայց վարդերը չկային… «դա էլ է մոռացել.. մոռացել է իր վերջին խոստումը…»: Նա սրբեց արցունքները, կանգնեց հայելու առաջ. «Հարսը միայն երջանկությունից է արտասվում…»:
     Տիրոջ սուրբ տունը… եկեղեցական շարականներ, խորան ուղեկցող սպիտակ ու կարմիր վարդերի թերթիկներով պատված գորգ, մոմեր, քահանա, հյուրեր, իսկ նրանց ջերմ գրկում հարսն ու փեսան… Հայրն իր արքայադստեր ձեռքը դրեց նրան արժանի արքայազնի ձեռքում.. Հայրական օրհնություն ու երջանկության արցունքներ…
     Քահանայի ավանդական դարձած խոսքերը. «Դո՛ւստր իմ, հնազանդ ե՞ս…» «Ներեցե՛ք, սրանք Ձեզ են ուղարկել…» , - քահանայի խոսքը ընդհատեց մի փոքրիկ տղա.. Նրա ձեռքին սպիտակ վարդեր էին…: .....Փեսան ձեռքի մեջ զգաց, թե ինչպես աղջկա արյունը երակներում սառեց.... Նա վերցրեց վարդերը… սպիտակ վարդեր… ու նրանց մեջ մի երկտող. «Երջանիկ եղի՛ր…»:
     «Նա կատարեց իր խոստումը..»: Աղջիկը ձեռքի մեջ ջարդեց երկտողը ու ամուր-ամուր սեղմեց….Արցունքները հոսեցին նրա աչքերից… դարձավ քահանային…. «Այո՛, հնազանդ ե՛մ» …. Փեսացուն բռնեց նրա ձեռքը.
     -Ինչու՞ ես արտասվում:
     -Արտասվու՞մ, չէ, սրանք երջանկության արցունքներ են, ես երջանիկ եմ…..
     Եկեզեցու դռան առաջ նրանց էր նայում մի երիտասարդ. ձեռքին մի սպիտակ վարդ:
     «Նա երջանիկ է, Շնորհակալ եմ քեզ Տեր Աստված… Ես արդեն ավելորդ եմ…»: Խաչակնքեց…, շրջվեց ու լուռ քայլերով հեացավ….
     Իսկ սպիտակ վարդը մնաց եկեղեցու դռան դիմաց դրված…….
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5797 | 0 | 0
Facebook