Այտիս հպված մատներիդ պե՜ս
Պիտի ես էլ դողամ այդպես,
Պիտի դողամ բառերիս պե՜ս
Դեռ չգրվա՜ծ երգերիս մեջ:
Պիտի մոմե՜ր վառեմ հետո
Աստվածամոր պատկերի դեմ,
Պիտի հետո՜ փառաբանեմ
(Ա՜խ, այդ հետո-ն)
Դեռ չգրվա՜ծ երգերիս մեջ:
Պիտի հետո ինքս ինձ պատժեմ՝
Ծունկի իջած, ես ի՞նչ աղոթք պիտի ասեմ,
Որ դու մնա՜ս, ես մահանամ
Դեռ չգրվա՜ծ երգերիս մեջ:
Պիտի հետո մարդիկ ասեն -
Թե մահացավ
Դեռ չգրված երգերի մեջ,
Միևնո՜ւյն է
Դու կմնաս պայծառ ու ջինջ
Աստվածամոր աչքերի պես,
Դեռ չգրվա՜ծ երգերիս մեջ:
Ս.Ումառ-Հարությունյան