Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

Սիրտը պոետի

08:41, Воскресенье, 04 Июня, 2017 года
Սիրտը պոետի
    
    
    

Պոետի հոգո՜ցը մեղեդու նման է՝

Սիրո՜ մեղեդու,

ու շա՜տ է նման ծաղկող մի վարդի,

Որ փշի նման հանկարծ ծակում է

կամ էլ բուրո՜ւմ է բույրով բուրվառի:


    

Պոետի հառաչա՜նքը աղոթքի նման է,

վարդի թերթերի պես

նո՜ւրբ ու կենդանի…

Պոետի հոգին վարդի բարակ ոտքն է,

որին ցանկացած քամին կկոտրի…

Պոետի լա՜ցը վարդի պես գեղեցիկ է

(գեղեցիկները երկար չե՛ն ապրում,

Այդպե՜ս է օրենքն աշխարհի)

Դա գիտի պոե՜տը- միևնույն է լալի՜ս է,

իսկ լացի բույրը տանում է քամին…


    

Ծո՜ւյլ լուսաբացը բույրով այդ արբած,

Օրորվո՜ւմ ու փռվո՛ւմ է գետնին,

… Ու մեղուները քթները սրած

Քաշո՜ւմ, դատարկո՜ւմ են պոետի հոգին…


    

Պոետի սի՜րտը՝

Տագնապով լցված բողբո՜ջն այդ վարդի,

Որ դեռ կարո՜ղ էր երգել անկասկած…

… Պոետի սիրտը քամուց տմարդի

Գլուխն է կախում դառնացած:


    

Ս.Ումառ-Հարությունյան

03.06.17 Երևան

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
5807 | 0 | 0
Facebook