Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

«ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐ-ՕՐԻ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ»

22:58, Четверг, 01 Июня, 2017 года
«ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐ-ՕՐԻ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ»

Ամեն երեսուն վայրկյանում՝ մեկ մարդ աշխարհում ինքնասպանություն է գործում: Երեք վայրկյանում՝ մեկ մարդ ինքնասպանության փորձ է կատարում աշխարհում: Ամեն տարի միլիոն մարդ է մահանում ինքնասպանության հետևանքով: Այս թվերը տարեց տարի ավելանում են, և այժմ սուիցիդը գտնվում է մարդկանց մահացության պատճառների երրորդ տեղում։
    
     Սուիցիդը ՝ինքնասպանությունը, ակտ է, որը կատարվում է մարդու կողմից՝ խիստ հոգեկան խանգարման վիճակում կամ հոգեկան հիվանդության ազդեցության տակ: Այս եզրույթը հաճախ է շրջանառվում վերջին ժամանակներս։ Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում այն։ Գիտակցված կամ իմպուլսիվ ձևով անձի կողմից իրականացվող գործողություն, որը հանգեցնում է մահվան: Միևնույն ժամանակ սուիցիդի վերաբերյալ տարածված է տեսակետ, որ այն ինքնաոչնչացման վարքագծի փոխակերպվող ձևերի մեջ հանդիսանում է որպես ծայրահեղ կետ: Սուիցիդալ վարքագիծը ծառայում է որպես մարդկանց անհատական ճգնաժամի լուծման միջոց: Էմոցիոնալ սուր վիճակի ֆոնի վրա ճգնաժամը հասնում է այնպիսի ինտենսիվության, որ մարդը չի կարողանում գտնել առաջացած իրավիճակից ճիշտ ելք:
    
     Իրավիճակները, երբ մահը պատճառվում է անձի կողմից, ով չի կարող հաշիվ տալ իրեն իր գործողությունների համար կամ ղեկավարել դրանք, ինչպես նաև սուբյեկտի անզգուշության արդյունքում, դասվում են ոչ թե ինքնասպանությունների, այլ դժբախտ պատահարների թվին: Սուիցիդի բուն էությունը հասկանալու հմար զրուցեցինք հոգեբան-թերապևտ Լիլիթ Սարգսյանի հետ։
    
     «Մեր օրերում սուիցիդալ վարքագիծը չի դիտվում որպես հիվանդագին վարքագիծ: Մեծամասամբ դա հոգեկան տեսակետից առողջ մարդու վարքագիծ է: Այն իրականացվում է գիտակցության զգայապես նեղացած վիճակում, իմպերատիվ հալյուցինացիաների, զառանցական մտքերի ազդեցության տակ», - հարցազրույցում նշեց հոգեբան Լիլիթ Սարգսյանը։
     Այն հարցին, թե ինչի՞ հետ է կապված ինքնասպանության դեպքերի աճը և ի՞նչն է հանդիսանում ինքնասպանության փորձ կատարելու հիմք՝ տիկին Սարգսյանը նշեց, - «Բոլոր ժամանակներում էլ սուցիդի փորձեր եղել է: Միշտ էլ լինում է: Ուղղակի այսօր դրա մասին ավելի են բարձրաձայնում: Իսկ ինչու՞ են դիմում այդ քայլին՝ դա անձի տեսակից է, ավելի ստույգ ներանձնային խնդիր է: Կայացած չեն, ունեն թույլ կամային հատկանիշներ, կամքը դաստիարակված չէ, ինքնուրույն չեն կարողանում հաղթահարել ներանձնային կոնֆլիկտները, արդյունքում ստեղծվում է փակուղի, որը բերում է ատելություն սեփական անձի անկարողության հանդեպ: Հիմնվելով որոշ վիճակագրական տվյալների վրա` կարելի է ասել, որ սուիցիդի փորձ կատարած անձիք ճակատագրի կամոք եթե կենդանի են մնում, ապա հաճախ զղջում են իրենց արարքի համար: Այդ պահին ուղղակի զգացմունքային բացասական վերելք է»:
    
    

Հոգեբան Լիլիթ Սարգսյանը առանձնացրեց տարիքային խմբեր, որոնք հակված են ինքնասպանության փորձի, - «Եթե կատարենք որոշակի բաժանում, թե որ տարիքային շրջանն է հակված ինքնասպանության փորձի, ապա դրանք անչափահասության տարիքն է և 40-45 տարեկան տարիքային խումբը: Անչափահասության դեպքում դա բացատրվում է նրանով, որ նրանց մոտ և՛ ֆիզիոլոգիական, և՛ հոգեբանական աճի խաչմերուկ է: Իսկ մյուս խմբի դեպքում տարիքային ճգնաժամ է, կամ անձի վերագնահատման շրջան: Թյուր կարծիք է, որ ուժեղ մարդիկ են ինքնասպանություն գործում, իրականում ոչ, պատճառը թույլ կամքն է, պայքարելու ունակության պակասը և ներանձնային կոնֆլիկտը»:
     «Անձի հոգեբանական հասունությունը պետք է ապահովվի պետական մակարդակով: Քանի որ անհատներն են ապահովում հասարակության առողջ լինելը: Ուստի պետք է դպրոցներում հոգեբանությունը մտնի որպես առարկա, մանկապարտեզներում պետք է հոգեբաններ աշխատեն, և զարգանա ընտանեկան հոգեբանի ինստիտուտը: Այսպիսի համակարգված և ամբողջական աշխատանքի արդյունքում, մենք կունենանք հնարավորինս առողջ հասարակություն, կայացած անհատներ և հոգեկան ներդաշնակություն` բոլոր պարագաներում: Հոգեկան ներդաշնակության արդյունքում անհատն իրատեսորեն կգնահատի իրավիճակը, կընդունի բարդությունները, կփորձի դրանք հաղթահարել և գտնել ելք, որը կտանի դեպի հնարավոր հաղթանակների: Ի դեպ, կարևոր է գիտակցեն նաև, որ պարտությունը ևս կոփում է անձի կամքն ու կարող է նոր հաղթանակի պատճառ լինել», - հարցազրույցի ավարտին ասաց հոգեբան-թերապևտ Լիլիթ Սարգսյանը։
    
     Մարդկանց սոցիալ-տնտեսական ծանր վիճակը չէ, որ ստիպում է նրանց դիմել ինքնասպանության: Կան անհատներ, որ միջակ հնարավորությունների դեպքում էլ, նույնիսկ ամենածանր իրավիճակներում, որոշակի լավատեսության լույս են տեսնում և դրա հետևից գնում են: Իսկ բավականին ապահով ընտանիքի անդամը, ով սոցիալական հոգս ու ապահովվածության խնդիր չունի՝ ելքը գտնում է ինքնասպանության մեջ:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
4673 | 0 | 0
Facebook