Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՄԻՇՏ ԹԱՐՄ ԿՄՆԱ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅԻ ԿՅԱՆՔՈՒՄ

14:31, Воскресенье, 28 Мая, 2017 года
ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՄԻՇՏ ԹԱՐՄ ԿՄՆԱ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅԻ ԿՅԱՆՔՈՒՄ
     Այն ինչ տեղի ունեցավ մեկ տարի առաջ ոչ ոք մոռանալ չի կարող: Ապրիլյան քառօրյա պատերազմը մեծ շրջադարձ կատարեց յուրաքանչյուր հայի կյանքում:
    
     Ադրբեջանի զինված կազմավորումները 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը անսպասելի հարձակում գործեցին հայ-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, օգտագործելով տարբեր տեսակի զինտեխնիկա:
    
     Շարքային Գևորգ Խաչատրյանը պատմում է թե ինչպես է ադրբեջանական կողմը դիվերսիոն փորձ կատարել, որպեսզի գրավի սահմանի առաջնային կետերը' Մարտակերտի, Մատաղիսի և Թալիշի հենակետերը և դրանով գրավել ամբողջ սահմանը հարձակվելով թիկունքից: Սակայն հակառակորդին դա չհաջողվեց- ասում է Գևորգը:
     Ադրբեջանական ԶՈՒ ոչ միայն հարձակում գործեցին սահմանի ողջ երկայնքով, այլ նաև ռմբակոծեցին սահմանամերձ գյուղերը, որից տուժեցին խաղաղ բնակիչները:
    
     «Ադրբեջանական բանակը ուներ ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկայի հագեցվածություն, սակայն դրանց ոչ նպատակային և ճիշտ կիրառություն: Սկզբում նրանց հաջողվեց գրավել սահմանի որոշ հենակետեր, բայց քանի որ հայկական կողմը շատ ավելի ուժեղ էր կարողացանք համախմբվել և հետ շպրտել թշնամուն, նաև ոչնչացվել է մեր դեմ կիրառված զինտեխնիկան» - ասում էր շարքային զինծառայող Ավետիս Գրիգորյանը:
    
     «Այն ամենը ինչ կատարվում էր պատերազմի օրերին հնարավոր չէ բառերով նկարագրել, այդ ժամանակ, երբ տեսնում էինք, որ հակառակորդը մոտենում է, փորձում էինք մեր ուժերի չափով ամեն կերպ պահել մեր սահմանը, որպեսզի մեր ընկերների արյան գնով պահպանված տարածքները չանցնեն թշնամու ձեռքը» - պատմում է ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Դավիթ Մինասյանը:
    
     Չորս օր տևած մարտերից հետո երկու կողմերն էլ ունեցան բազում զոհեր և վիրավորներ:
    
     «Ամեն ընկերոջ կորուստ մեծ ազդեցություն ունեցավ մեզ վրա: Ամեն կորուստ ավելի ու ավելի էր մեծացնում թշնամու հանդեպ ունեցած ատելությունը և այդ ժամանակ չէինք մտածում մեր կյանքի մասին, այլ ցանկությունը մեծ էր վրեժ լուծելու յուրաքանչյուր ընկերոջ թափած ամեն կաթիլի համար» - մեզ հետ զրույցում ասաց կրտսեր սերժանտ Վահան Հարությունյանը:
    
     Քառօրյա պատերազմից հետո Ադրբեջանական կողմը հայտարարեց միակողմանի հրադադարի մասին, սակայն հայկական կողմը հերքեց այդ տեղեկատվությունը: Ի վերջո երկու կողմերն էլ հրադադար պահպանելու բանավոր պայմանավորվածություն կնքեցին: Սակայն Ադրբեջանական կողմը ինչպես միշտ խախտեց հրադադարի պայմանավորվածությունը:
    
     Մինչ օրս Ադրբեջանական ԶՈՒ ժամանակ առ ժամանակ կրակ է բացում հայ դիրքապահների ուղղությամբ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից, ինչպես նաև նռնականետեր: Չնայած հակառակորդի նման գործողություններին հայկական կողմը շարունակում է հավատարիմ մնալ բանավոր պայմանավորվածությանը և պատասխան գործողությունների է դիմում խիստ անհրաժեշտության դեպքում:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
5134 | 0 | 0
Facebook