Թվում է թե կյանքն այնքան կա՜րճ է,
Որ ստիպում է քեզ
Անընդհատ վազե՜լ…
Ու թվում է թե ժամանակ չունե՜ս
Ո՛չ կանգ առնելու,
Ոչ հանգստանալո՜ւ…
Կարճ տարածության վազքի դուրս եկած
Ժամանակի հետ -
Ժամանակ ունես վիճաբանելու,
Աղոթքի համար Ժամանակ ունե՜ս,
Արցո՜ւնք թափելու Ժամանակ ունե՜ս,
Ժամանակ ունես
Սե՜րմը ցանելու, Բե՜րք հավաքելու,
Հպրտանալո՜ւ,
Անցա՜ծ-գնացա՜ծ օրերն հիշելո՜ւ,
Չարախոսելո՜ւ,
Չարաշահելո՜ւ,
Սո՛ւտ խոսքի համար Ժամանակ ունես
Բառե՜ր գտնելու,
Ժամանակ ունես ցավի՜ն հաղթելու,
Ժամանակ ունես նո՛ր ցավ գտնելու,
Դիմանալու ու դիմադրելո՜ւ:
Ու նմանվում ես ա՜յն ծարավ մարդուն,
Որը պատահմամբ աղբյո՜ւր է գտնում,
Բա՜յց…
Նորից ծարա՜վ…վազո՜ւմ է, վազո՜ւմ…
Կենսաբանական ռոբոտի նման կարծե՛ս
Հարմա՜ր ես կյանքին,
Նաև՜…անհարմար,
Ա՜յն աստիճանի, որ վազո՜ւմ, հասնում ես
Անդունդի եզրի՜ն…
Ու ժամանա՛կ ես գտնում խորհելու
Հարությա՜ն մասին…
Ստացվում է այնպե՜ս,
Որ չսիրելու Ժամանակ ունես-
Ինչքա՜ն որ ուզե՜ս…
Բայց, ա՜յ, սիրելո՜ւ՝
Ժամանա՜կ չունես…
Ս.Ումառ-Հարությունյան