Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

ՕԹԵՎԱՆ ՀԱՐՅՈՒՐԻ՞, ԹԵ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ…

21:34, Пятница, 19 Мая, 2017 года
ՕԹԵՎԱՆ ՀԱՐՅՈՒՐԻ՞, ԹԵ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ…

Հիսունվեցամյա ամուրի Մարիամ Հովակիմյանն արդեն 9 տարի է ինչ զրկվել է սեփական տանից և անօթևանի կյանք է վարում մոտ 7 տարի: Իր խոսքով 9 տարի առաջ որդին վատ կացության պատճառով ցանկացել է տունը վաճառել և լքել երկիրը: Տիկին Մարիամը համաձայնել է, հուսալով, որ ինքն էլ տղայի հետ գնալու է երկրից: Սակայն միակ որդին խաբեությամբ սեփականաշնորհել է բնակարանը՝ 47 ամյա մորը թողնելով անօթևան:


     «Է՜հ. տղաս տունս վաճառեց, գնաց երկրից, կհավատա՞ս՝ չգիտեմ էլ թե ուր: Շուտվանից մեր տանը կար են խոսակցությունը, որ պիտի տունը վաճառվի: Տղաս մի օր մի թուղթ բերեց, որը ես ստորագրեցի: Գիտեի, որ տան վաճառքի համարա, բայց չգիտեի, որ էդ թղթով՝ տունը ամբողջությամբ իր անունովա անում: Կյանքում մտքովս չէր անցնի, որ սեփական որդիս էդպես կվարվեր ինձ հետ, դրա համար հանգիստ ստորագրեցի էդ թուղթը: » , - ասում է տիկին Մարիամը:

Իր խոսքով կատարվածից ընդամենը օրեր անց, որդու՝ երկիրը անհասցե լքելուց հետո է միայն իմացել այդ ամենի մասին: Տիկին Մարիամը պատմում է, որ շոկի մեջ է եղել, բացի այդ իր խոքով 2 տարի շարունակ «անհանգստացրել» է բարեկամներին:


     «Հետո մոտ 2 տարի, ես ապրում էի բարեկամներիս տներում: Մարդիկ ինձ ընդառաջում էին՝ սիրով էին ընդունում, անգամ փորձում էին գտնել տղայիս, բայց ապարդյուն: Ես հասկանում էի, որ ամբողջ կյանքում չեմ կարող ապրել բարեկամներիս բնակարաններում, էդ պատճառով պարզապես դուրս եկա նրանց տանից, և հաշտվեցի իմ կարգավիճակի հետ: Արդեն հույս էլ չունեի, որ որդիս կհայտնվի կամ գոնե կզանգահարի, որ ընդամենը մեկ հարց տայի իրեն. «Ի՞նչու»: Արդեն 7 տարի է փողոցում է անցնում իմ կյանքը: » , - պատմում է տիկին Մարիամը:

Ինչպես նշում է կինը բազմիցս դիմել է Երևանում գործող՝ Վարդաշենում գտնվող անօթևանների կացարան՝ ապաստան գտնելու նպատակով, սակայն հաջողվել է միայն մեկ անգամ քանի, որ յուրաքանչյուր անգամ պատասխանը մեկն է եղել. «Ներեցեք, այժմ ազատ մահճակալ չունենք, պետք է սպասեք»:


     Հիշեցման կարգով նշեմ, որ Վարդաշենի՝ անօթևանների համար նախատեսված կացարանը՝ անօթևաններին ապաստարան տրամադրող միակ հաստատուտթյունն է Երևան քաղաքում: Ըստ Սոցիալական աջակցության մասին ՀՀ. օրենքի անօթևանների աջակցության վերաբերյալ հիմնական պահանջմունքները՝ ֆիզիկական անձի կեցության համար անհրաժեշտ նվազագույն պայմանների (սնունդ, հագուստ, կացարան, բժշկական օգնություն և սպասարկում, միջնակարգ կրթություն կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն, բնակարանային կոմունալ ծառայություններ) ամբողջության ապահովումն է, ՝ ինչը այս պարագայում մտնում է կացարանի գործունեության գործառույթների մեջ:


     Տիկին Մարիամի օրինակով Երևանում բազմաթիվ անօթևաններ միշտ բախվում են վերը նշյալ խնդրին: Ըստ՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սահմանած ժամանակահատվածի՝ ժամանակավոր կացարանում մարդիկ կարող են մնալ ոչ ավել, քան 3 ամիս: Սակայն, անօթևանների կացարանի աշխատակից Լիանա Սադոյանի խոսքով նշված երեք ամիսը ձևական բնույթ է կրում, քանի որ այդ երեք ամիսների ընթացքում նրանք զբաղվում են անօթևան մարդկանց փաստաթղթերի ձեռքբերման, կարգավիճակների հստակեցման, առողջության վերականգնման, աշխատանքի տեղավորման և ընդհանրապես նրանց՝ իբրև հասարակության լիիրավ անդամ, «վերաինտեգրելու» ուղղությամբ:


     «Մեզ մոտ լինելու ժամանակահատվածում քաղաքացիներն ապահովվում են շուրջօրյա խնամքով, երկուանգամյա սնունդով, անհրաժեշտ հագուստով, անձնական հիգիենայի և այլ պարագաններով: Եվ պարզաբանեմ, թե երեք ամիսը ինչ առումով է ձևական, քանի, որ մենք միչև քաղաքացու խնդիրները չենք լուծում, նրան դուրս չենք գրում: Այդ պատճառով էլ շատ հաճախ տեղ չի լինում նոր մարդկանց համար»:

Իսկ այն հարցին, թե Երևան քաղաքում մոտ 1000-ի հասնող անօթևաններն ինչ սկզբունքով են ընդունվում կացարան Լիանա Սադոյանը պատասխանեց,


     «Որևէ որդեգրված սկզբունք չկա: Սակայն պարտադիր պայման է, որ կացարան դիմող քաղաքացին չլինի վարակիչ հիվանդ, և չունենա հոգեկան շեղվածություն: Իսկ առհասարակ երեք ամիսը լրանալու դեպքում, նրանք կարող են դուրս գալ և նորից ընդունվել մեզ մոտ»:

Կացարանում գիտեին տիկին Մարիամի մասին, բազմիցս, փորձել են որդուն գտնել, բայց ապարդյուն: Տիկին Մարիամն ինքը հաշտվել է այդ մտքի հետ.


     «Նրանք իսկապես ամեն ինչ անում էին, դե ես էլ անգամ չգիտեի ուրա գնացել: Արդեն հաշտվել եմ կյանքիս հետ: » , - պատմում է նա:

Իսկ Երևան քաղաքում՝ նման կացարանի միակը լինելու մասին, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակցից ստացանք հետևյալ պարզաբանումը.

«Անշուշտ, մենք էլ ենք գիտակցում, որ մեկ կացարանը մի ամբողջ քաղաքի համար բավարար չէ, և այդ ամենը անշուշտ կապված է ֆինանսական խնդիրների հետ: Կացարանի կառուցման համար անհրաժեշտ է բարերարների օգնությունը, քանի, որ չկա որևէ պետական մարմին, որը պարտավորվածություն ունի ֆինանսավորելու կացարանին վերաբերող հարցերի (ֆինանսական աջակցության տեսանկյունից), լուծման համար»:


     Հարկ է նշել, որ կացարանը մասնավոր կառույց է, որը ղեկավարվում է Հանս Քրիստիան Կոֆեդե բարեգործական հիմնադրամի և Սշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համագործակցությամբ: Այժմ կացարանը շարունակում է իր գործունեությունը վերը նշված պետական և մասնավոր կառույցների հովանավորությամբ: Իսկ նոր կառույցի մասին դեռ շուտ է խոսել, քանի որ ինչպես իրենք են նշում (Անօթևանների համար նախատեսված կացարան, և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներ) դեռ կամավոր բարերարներ չկան:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
4596 | 0 | 0
Facebook