Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

ՄԱՆԿԱԿԱՆ ԱՈՒՏԻԶՄ

21:31, Пятница, 19 Мая, 2017 года
ՄԱՆԿԱԿԱՆ ԱՈՒՏԻԶՄ

Աուտիզմը հոգեբանական օտարացման ծայրահեղ ձև է, որն արտահայտվում է շրջապատող իրականության հետ երեխայի հաղորդակցման խախտուներով և սեփական ապրումների մեջ խորասուզվածությամբ: Մանկական աուտիզմը ներգրավված է ամենաթափանց խանգարումների խմբի մեջ, որն արտահայտված է հոգեկանի բոլոր կողմերի զարգացման խախտումներով՝ ինտելեկտուալ, հուզական: Աուտիզմ բառացի թարգմանությամբ նշանակում է ‹‹ինքն իր մեջ փակված››: Սա այն արատներից է, որ դիտարկվում է բժշկական, հոգեբանական, մանկավարժական տեսանկյուններից: Մինչ այժմ աուտիզմի ֆիզիոլոգիական հիմքերը բացահայտված չեն: Սա համարվում է XXI դարի հիվանդություն և դեռևս լուրջ ուսումնասիրության չի ենթարկվել: Նախկինում այն դիտարկվել է շիզոֆրենիա հիվանդության համատեքստում, և միայն վերջերս է առանձնացվել իբրև առանձին հիվանդություն: Ըստ վիճակագրական տվյալների, աուտիզմով հիվանդանում են 10000 հոգուց 12-ը, ընդ որում, տղաների շրջանում այն 4-5 անգամ ավելի հաճախ է հանդիպում։ Աուտիզմով հիվանդ երեխայի քույրերի կամ եղբայրների` դրանով հիվանդ լինելու հավանականությունը կազմում է 5%: Աղջիկների մոտ ավելի արտահայտված են մտավոր հետամնացության դեպքերը: Հիվանդության դեպքերի թվի աճի միտումը շուրջ 10-15 անգամ ավելացել է ոչ միայն մեր երկրում, այլև` ամբողջ աշխարհում:


     Գոյություն ունեն աուտիզմի առաջացման բազմաթիվ տեսություններ, որոնցից և ոչ մեկը լիարժեք չէ։ Այն տարբեր պատճառներից (հիմնականում` կենսաբանական) առաջացած և տարբեր կլինիկական դրսևորումներով համախտանիշների ամբողջություն է։ Դրա հիմքում ընկած են ներարգանդային շրջանում կամ վաղ հասակում գլխուղեղի զարգացման խանգարումները։ Որոշակի դեր ունի ժառանգականությունը։ Աուտիզմի առաջացմանը կարող են նպաստել նաև միջավայրի գործոնները։ Շատ դեպքերում, անգամ ծավալուն հետազոտություններից հետո, դժվար է նշել որևէ կոնկրետ պատճառ։


     ‹‹ Աուտիզմով հիվանդ երեխաները հազվադեպ` մինչև 1-2 տարեկան հասակը կարող են նորմալ զարգանալ։ Հետագայում տեղի է ունենում զարգացման կանգ և ձեռք բերված ունակությունների աստիճանական կորուստ (ռեգրեսիա): Խանգարված է շրջապատի մարդկանց հետ շփումը և փոխհարաբերությունների հաստատումը նրանց հետ։ Նման երեխաները թվում են մեկուսացած, իրականությունից կտրված։ Հայացքով չեն շփվում շրջապատի մարդկանց հետ, չեն խոսում և չեն խաղում` ինչպես մյուս երեխաները›› - այս մասին ասաց մանկական հոգեբույժ Աննա Սարիբեկյանը:


     Աուտիզմի առաջացող հնարավոր պատճառներից են գենետիկական գործոնը, թունավոր քիմիական նյութերով, ծանր մետաղներով թունավորումը, աուտոիմուն գործոնները: Պատճառ կարող են հանդիսանալ նաև խնդիրները հղիության, ծննդաբերության ժամանակ, ինչպես նաև` սթրեսները:


     ‹‹Աուտիզմն ունի տևական ընթացք։ Դպրոցական և պատանեկան հասակի երեխաների զարգացման գործընթացում որոշ ոլորտներում սովորաբար նկատվում է առաջընթաց (օրինակ, հետաքրքրությունների սահմանների ընդլայնում` կապված հասարակական աշխատանքի կամ դպրոց գնալու հետ): Պատանեկան հասակում որոշ անհատների վարքագիծը վատանում է, իսկ մի մասինը` լավանում։ Հիվանդության հետագա ընթացքը կանխագուշակելու լավագույն ցուցանիշներն են խոսքի հմտությունների (օրինակ` հաղորդակցման խոսքի) և ընդհանուր իմացական մակարդակի տեղաշարժերը››- նշում է մասնագետը: Որոշ դեպքերում աուտիզմը կարող է զուգակցվել նյարդաբանական այլ խանգարումների, հատկապես էպիլեպսիկ ցնցումների հետ: Մանկական աուտիզմը հոգեբանական զարգացման խանգարման յուրահատուկ ձև է` ուղեկցվող տարբեր հոգեկան ֆունկցիաների ձևավորման անհարթությամբ, յուրահատուկ հուզա-վարքային, խոսքային և երբեմն էլ ինտելեկտուալ խանգարումներով: Լեզվի և խոսքի խանգարումը հանդիպում է նախադպրոցական երեխաների 2-7%-ի մոտ։ Այս ախտաբանության դեպքում երեխաները դժվարություններ են ունենում լեզուն յուրացնելու ժամանակ։ Դա կապված չէ բառերի կապակցման և արտաբերման խնդիրների, լսողության կորստի, նյարդային կամ հոգեկան խանգարումների հետ։ Հիվանդության հիմնական ախտանիշը խոսքի արտահայտված հապաղումն է, իսկ ախտորոշման կարևոր չափանիշներից է երեխայի կողմից անիմաստ բառերը կրկնելու անկարողությունը։

Բոլոր աուտիկ երեխաներին նաև բնորոշ է նույն շարժումների անիմաստ կրկնումը: Այս երեխաներից շատերին բնորոշ է նաև չափազանց ագրեսիվությունը, իմպուլսիվությունը, որը երբեմն զուգակցվում է շարժումների արգելափակմամբ:


     ‹‹Սուրբ Գրիգոր Լուսավորիչ›› բժշկական կենտրոնի մանկական հոգեբուժական դիսպանսերի մանկական հոգենյարդաբան Հասմիկ Պետրոսյանը նշեց.

‹‹Դեղորայքի օգնությամբ կարելի է մեղմել աուտիզմին բնորոշ ագրեսիվության պոռթկումները և անքնությունը, գերակտիվությունը, տագնապները, տրամադրության խանգարումները, ինչպես նաև լավացնել ուշադրությունը, ընկալումը, շփումը շրջապատի մարդկանց հետ` դրանով իսկ նպաստելով ուսուցման ունակությունների ընդլայնմանը։ Աուտիզմով հիվանդ երեխաներն իրենց մասին խոսում են հիմնականում երկրորդ ու երրորդ դեմքով, բայց հարցն այն է, որ մինչև երեք տարեկանը, խոսքի զարգացման փուլերի հետ կապված, առողջ երեխաների մոտ ևս այս երևույթը կարող է նկատվել››: Հասմիկ Պետրոսյանի խոսքով` աուտիզմն այսօր հնարավոր չէ բուժել. կարելի է միայն թեթևացնել հիվանդների վիճակը:


     Հատկանշական է նաև, որ աուտիզմով տառապող երեխաների մեծ մասը բացառիկ ունակություններ է ցուցաբերում ծրագրավորման ոլորտում: Աուտիկներ հանդիպում են նաև հանճարեղ մարդկանց շարքերում: Կարծիք կա, որ աուտիկներ են եղել Մոցարտը, Ագաթա Քրիստին, Ալբերտ Էյնշտեյնը։

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
16271 | 0 | 0
Facebook